«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով
«Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով։ Այս մասին տեղեկատվությունը հայտնում են «Փաստինֆո»-ի դատական աղբյուրից։
Հիշեցնենք, որ հունիսի 17-ին ԿԸՀ-ն բավարարել էր դատախազի միջնորդությունը՝ «Հասատան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Ռաֆիկի Բարսեղյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու և ազատությունից զրկելու համաձայնություն ստանալու վերաբերյալ։
Բարսեղյանի նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել կալանքը։ Ըստ ՔԿ-ի՝ նա մեղադրվում է խմբով ընտրակաշառք տալու համար։

