Բաժիններ՝

Նապոլեոնի հրաժարականը՝ Երևանում

imyerevan.com-ը գրում է. «Բարսեղ Կորգանովը(Ղորղանյան) հայտնի է որպես երաժշտագետ, քննադատ և հրատարակիչ: Նա ազնվական տոհմի շառավիղ է, ծնվել է արվեստի գործիչների ընտանիքում: Նա երաժշտագիտական մի շարք աշխատությունների հեղինակ է: Ամուսնացել է Ալեքսանդր Մանթաշովի դստեր հետ: Կյանքի ընթացքում ստեղծել է զգալի մեծ հավաքածու, որն իր մեջ պարունակում է Եվրոպայի և Ռուսաստանի ոսկե դարի ներկայացուցիչների ընծայագրերը՝ Բեթհովեն, Վերդի, Ռուբինշտեյն, Չայկովսկի, Մենդելսոն, Սեն-Սանս: Մակագրված գրքերի մի մասը նվիրաբերվել է Ազգային գրադարանին: Իսկ հավաքածուի ունիկալ նյութերի մասը՝ Լյուդովիկոս 14-րդի, Նապոլեոն Բոնապարտի, պարսից Ֆաթալի շահի, մի շարք ռուս գահակալների, կոմսերի, իշխանների, ու զորավարների ինքնագիր նամակներն ու գրությունները նվիրել է Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանին:

Հատկապես հետաքրքիր է Նապոլեոն I-ի ձեռագիրը: Այդ ինքնագիրը գահահրաժարականի ակտի սևագրությունն է, գրված հենց իր՝ Նապոլեոն I-ի ձեռքով, Ֆոնտենբլոյում, 1814 թվականի ապրիլի 14-ին: Ձեռագրում ասված է.

«Քանի որ դաշնակից տերությունները հայտարարել են, որ կայսրը հանդիսանում է Եվրոպայում խաղաղություն հաստատելու միակ խոչընդոտը, կայսրը հավատարիմ իր երդմանը, ազդարարում է, որ նա հրաժարվում է իր և ժառանգների օգտին Ֆրանսիայի և Իտալիայի գահերից և չկա անձնական այնպիսի զոհաբերություն (նույնիսկ կյանքը) որ նա պատրաստ չլիներ նվիրաբերել Ֆրանսիայի շահերին»:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս