Հալանդը Գինեսի ռեկորդների գրքի 4 հավաստագիր է ստացել
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հալանդն իր կարիերայի ընթացքում գրանցած տպավորիչ արդյունքների համար արժանացել է Գինեսի ռեկորդների գրքի միանգամից չորս հավաստագրի։
Նորվեգացի ռմբարկուն պաշտոնապես ճանաչվել է.
Ազգերի լիգայի լավագույն ռմբարկու – նրա ակտիվում կա 19 գոլ, ինչը մրցաշարի բացարձակ ռեկորդ է:
Անգլիայի Պրեմիեր լիգայում ամենաարագը 100 գոլ խփած ֆուտբոլիստ – այս ցուցանիշին հասնելու համար Հալանդից պահանջվել է ընդամենը 111 հանդիպում:
ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանի արդյունավետության ռեկորդակիր (38 տուրի ձևաչափով) – մեկ մրցաշրջանի ընթացքում նորվեգացին դարձել է 36 գոլի հեղինակ:
Չեմպիոնների լիգայի մեկ խաղում 5 գոլ խփած ֆուտբոլիստ – պատմության մեջ այսպիսի նվաճում ունեն ևս երկու խաղացող՝ Լիոնել Մեսսին և Լուիս Ադրիանոն, որոնց այժմ պաշտոնապես ընկերակցում է Հալանդը։
ArmSport

