Բաժիններ՝

Ինչպես է Երկրորդ համաշխարհային պատերազմի  ժամանակ Ֆրանսիան թաքցրել Լուվրի գլուխգործոցները (լուսանկարներ)

Փարիզի Լուվրը համարվում է աշխարհի ամենակարևոր թանգարաններից մեկը, որն իր արխիվներում է հավաքել տարբեր քաղաքակրթությունների, մշակույթների ու դարաշրջանների գեղարվեստական և պատմական մասունքները:

Այդ իսկ պատճառով, երբ 1939թ. ամբողջ աշխարհի վրա տարածվեց պատերազմի սպառնալիքը, և այլևս ոչ ոք  չէր  կասկածում Գերմանիայի ակնհայտ ագրեսիայի դրսևորմանը, Լուվրի տնօրեն Ժակ Ժոժարն իր առջև հանձնարարություն դրեց. ինչ էլ որ լինի, պահպանել քաղաքակրթությունների անգին ժառանգությունը: Պատերազմի սկսելուց մոտ 10 օր առաջ նա կազմակերպեց թանգարանի ցուցանմուշների գաղտնի տարհանում, որոնց մեջ էր նաև հանրահայտ «Մոնա Լիզան», «Նիկե Սամոթրակե» արձանը և արվեստի այլ գլուխգործոցներ:

Ժակ Ժոժարը 1939թ. օգոստոսի 25-ին երեք օրով փակեց Լուվրը: Ըստ պաշտոնական վարկածի` «վերանորոգման աշխատանքների անցկացման համար»: Այդ ընթացքում թանգարանի հարյուրավոր աշխատակիցներն ու Grands Magasins հանրախանութի աշխատողները զգուշորեն թաքցնում են գանձերը փայտե սպիտակ արկղերում:

1939թ. օգոստոսի 28-ին անջրաթափանց թղթով խնամքով զմռսված «Մոնա Լիզան» լքում է Լուվրը: Սկզբում այն տեղափոխեցին Շամբար ամրոցի նկուղ, որը գտնվում է Լուարում, իսկ հետո, երբ պատերազմը երկարաձգվեց, այն մի քանի անգամ տեղափոխեցին:

Հավաքված մի քանի հարյուր արկղ  քանդակները, դեկորատիվ օբյեկտներն ու 3960 նկարները ճանապարհ ընկան:

«Նիկե Սամոթրակե» արձանը հատուկ շրջանակով ուղարկեցին Վալանսի  պալատ:

Մշակութային արժեքների պահպանման համար ընտրվում էին արվարձաններն ու Փարիզի  գյուղական հանգիստ  վայրերը, որոնք հեռու էին  ռազմական նպատակակետ լինելուց  և ռմբակոծման վտանգից:

02-venera

Լուսանկարում՝  Միլոսյան Վեներայի  արձանը «պատրաստվում է տեղափոխվելու»

Գերմանական իշխանությունները, որոնք ձգտում էին վերականգնել Փարիզի մշակութային կյանքը, 1940թ. սեպտեմբերին  վերաբացում են թանգարանը:

01-feldmarshal

Լուսանկարում գերմանացի ֆելդմարշալ Դերդ ֆոն Ռուդշդենտն է` Լուվրում:

Ֆրանսիայի օկուպացման ժամանակ նացիստները թալանում են Լուվրում մնացած արվեստի գործերը, հատկապես՝ Մերձավոր Արևելքի հին իրերը:

08-luvr

Լուվրի դատարկ ցուցասրահները – 1942թ.:

Պատերազմի ավարտից հետո նոր Լուվրը՝ վերակառուցված տարբերակով, աստիճանաբար բացվում է հասարակության համար 1945-1947թթ. ընթացքում: Շնորհիվ արվեստի գործերի նկատմամբ պատասխանատվություն ցուցաբերած անձանց հմտությունների ու համառության, թանգարանի բոլոր գլխավոր գլուխգործոցները գրեթե անվնաս վերադարձան իրենց տեղերը:

10 03 07 09 04 05 06

Պատրաստեց Ռազմիկ Մարտիրոսյանը

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս