Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հրամանագիր է ստարագրել, ըստ որի՝ Խաչատուր Պողոսյանը նշանակվել է ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար:
«Հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին մասը, ինչպես նաև «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 11-րդ մասը. Խաչատուր Պողոսյանին նշանակել Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար»,- ասվում է հրամանագրում:

