Ստրուգացկի եղբայրներ. «Այնտեղ, որտեղ հաղթանակ է տոնում գորշությունը, իշխանության են գալիս սևերը»

Գրականության մեջ ամենահայտնի եղբայրներ Արկադի և Բորիս Ստրուգացկիները ոչ միայն գրող-ֆանտաստներ են, նրանք միլիոնավոր մարդկանց կուռքն են դարձել: Իրենց՝ ապագայի, աշխարհի և մարդու մասին գրքերը շատերի համար դարձել են կյանքի անբաժանելի մաս:

Նրանք իրենց գրքերում պատասխանում են անվերջ տրվող հարցերի՝ ինչպե՞ս ճիշտ որոշում կայացնել, ինչպե՞ս գտնել ինքդ քեզ ու չկորցնել այս հսկայական աշխարհում: Ստորև ներկայացված են նրանց լավագույն արտահայտությունները:

1. Տարվա բոլոր օրերի 83%-ը նույն ձևով են սկսվում՝ զանգում է զարթուցիչը:

2. Շաբաթներով դու հոգիդ տալիս ես հիմար զրույցներին, իսկ երբ հանդիպում ես իսկական մարդու՝ խոսելու ժամանակ չի լինում:

Կարդացեք նաև

3. Ամեն ինչ ճիշտ է. փողը պետք է մարդկանց նրա համար, որ դրա մասին երբեք չմտածեն:

4. Պարզապես զարմանալի է, թե ինչ արագությամբ է հանգչում հիացմունքի կրակը: Ինքդ քեզ կրծել, խոցել, ուժասպառ լինել կարելի է ժամերով ու օրերով, իսկ հիացմունքը գալիս և գնում է:

5. Եթե որևէ իդեալի համար մարդ ստիպված է ստորություններ անել, ապա այդ իդեալը գրոշ չարժե:

6. Գայլն ասում է իր ձագերին՝ «Կծեք ինձ պես», և դա բավական է: Նապաստակը սովորեցնում է իր ձագերին՝ «Ծլկեք ինձ պես», և դա նույնպես բավական է: Բայց մարդն իր երեխաներին սովորեցնում է՝ «Մտածեք ինձ պես», իսկ դա արդեն հանցանք է:

7. Ինչո՞ւ չլռել, երբ ամեն ինչ պարզ է՝ առանց խոսքերի:

8. Ավելի լավ է 20 անգամ սխալվել մեկի հարցում, քան կասկածանքով վերաբերվել  յուրաքանչյուրին:

9. Ի՞նչ իմաստ ունի մեքենա գնել, որպեսզի շրջես ասֆլատի վրայով: Այնտեղ, որտեղ ասֆալտ է՝ ոչ մի հետաքրքիր բան չկա, իսկ այնտեղ, որտեղ հետաքրքիր բան կա, ասֆալտ չկա:

10. Երևակայությունն անգին բան է, բայց պետք չէ դրան ճանապարհ տալ: Միայն մակերեսորեն, միայն մակերեսորեն:

11. Թերահավատությունն ու ցինիզմը կյանքում շատ էժան են, քանի որ դրանք ավելի հեշտ են և ձանձրալի, քան զարմանալն ու կյանքով ուրախանալը:

12. Ինչ-որ տեղ դա նման է դեմոկրատական ընտրություններին՝ մեծամասնությունը միշտ սրիկայի կողմից է:

13. Նրանցից ոչ ոք հստակ չգիտեր, թե ի՞նչ է երջանկությունը, և ո՞րն է կյանքի իմաստը: Սակայն նրանք ընդունել են գործող հիպոթեզ, որ երջանկությունն անհայտի անընդհատ բացահայտումն է, և կյանքի իմաստն էլ դրանում է:

14. Ի՞նչ է նշանակում՝ «պետք է»: Դա այն դեպքում է, երբ առանց ինչ-որ բանի չես կարող յոլա գնալ: Այն դեպքում, երբ մտածում ես ինչ-որ բանի մասին: Այն է, երբ ամբողջ կյանքում ձգտում ես մի բանի:

15. Ի՞նչ իմաստ ունի ապագայի մասին խոսելը: Ապագայի մասին չեն խոսում, այն կերտում են:

16. Այնտեղ, որտեղ հաղթանակ է տոնում գորշությունը, իշխանության են գալիս սևերը:

17. Ո՛չ տիեզերական աղետներով, ո՛չ միջուկային պատերազմի բոցերով և նույնիսկ ոչ էլ տարհանման ճիրաններով, այլ կուշտ, հանգիստ լռությամբ է ավարտվում մարդկության պատմությունը:

18. Ճիշտ չէ, որ կան երեխաներ ու մեծահասակներ: Ամեն ինչ իրականում ավելի բարդ է: Լինում են մեծահասակներ և լինում են մեծահասակներ:

19. Չկա աշխարհում այնպիսի բան, որն ուղղել չի կարելի:

20. Անիծվի ամեն ինչ, ես ավելի չեմ կարող մտածել:  Երջանկությունը բոլորի համար է, իզուր, և թող ոչ ոք նեղացած չհեռանա:

Աղբյուրը՝ adme.ru
Նյութը հրապարակման պատրաստեց Լիլիթ Հարությունյանը

Տեսանյութեր

Լրահոս