Մոսկվան ԱՄՆ-ին խնդրել է մեկնաբանել ՌԴ-ի դեմ հարվածներին ներգրավվածության մասին տվյալները
Ռուսաստանը ԱՄՆ Պետքարտուղարությանն է փոխանցել մի շարք հարցեր՝ Վաշինգտոնի կողմից Կիևին հետախուզական տվյալներ տրամադրելու և Ուկրաինայի զինված ուժերի կողմից ՌԴ-ի խորքում հարվածներ իրականացնելու գործում ներգրավվածության վերաբերյալ, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
«Մենք մի ամբողջ շարք հարցեր ենք փոխանցել Պետքարտուղարությանը՝ խնդրելով մեկնաբանել, որոնց թվում, հետախուզական տվյալները, ինչպես նաև այն, որ ԱՄՆ-ը շատ ավելի խոր կերպով ներգրավված է Ռուսաստանի Դաշնության տարածքի խորքում քաղաքացիական օբյեկտների դեմ հարվածների կազմակերպման և իրականացման մեջ։ Կսպասենք պատասխանին»,- նշել է նա, հաղորդում է Интерфакс-ը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք Մոսկվան Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ բանակցություններից առաջ կարող է ԱՄՆ-ին վերջնագիր ներկայացնել՝ նման գործողությունները կանխելու համար, Լավրովը նշել է. «Մենք վերջնագրեր չենք ներկայացնում»։

