Ուկրաինան Հայաստանին եվրոպական ինտեգրման սեփական փորձն է առաջարկել

Օգոստոսի 14-ին Ուկրաինայի փոխարտգործնախարար Ալեքսանդր Միշչենկոն հանդիպում է անցկացրել հայկական պատվիրակության հետ՝ Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանի գլխավորությամբ, որը ժամանել էր Ուկրաինա՝ մասնակցելու Կիև-Պեչորյան լավրայի 975-ամյակին նվիրված տոնակատարություններին։ Դրա մասին նշվում է Ուկրաինայի ԱԳՆ հաղորդագրության մեջ։

«Զրուցակիցները քննարկել են ուկրաինա-հայկական հարաբերությունների արդիական հարցերը, մասնավորապես՝ քաղաքական երկխոսության ակտիվացման ուղիները, և կարծիքներ են փոխանակել երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում։

Այդ համատեքստում ընդգծվել է համապատասխան շփումների ընդլայնման կարևորությունը և սահմանվել են քաղաքական մակարդակով երկկողմ միջոցառումների անցկացման, ինչպես նաև ճյուղային համագործակցության պայմանները։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի զինված ագրեսիայի ֆոնին առանձնահատուկ ուշադրություն է հատկացվել տարածաշրջանային անվտանգությանը և դրա կայունացման ուղիներին։

Հայաստանում խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացման և երկրի նոր կառավարության ձևավորման համատեքստում Ալեքսանդր Միշչենկոն հույս է հայտնել, որ Երևանը կշարունակի իր եվրոպամետ ուղեգիծը։

Միշչենկոն հայկական պատվիրակությանը տեղեկացրել է Ուկրաինայի եվրոպական ինտեգրման ներկա վիճակի և հեռանկարների մասին, ինչպես նաև ընդգծել է Երևանի պատրաստակամությունը՝ այդ ոլորտում Հայաստանի հետ փորձի փոխանակման համար։

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև միջազգային կազմակերպությունների շրջանակում հետագա փոխգործակցության հարցերը և սահմանել համագործակցության առաջնահերթ ուղղությունները միջազգային հարթակում»,- նշել են Ուկրաինայի ԱԳՆ-ում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հուլիս    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31