«Ժամանակ» ֆիլմը՝ մեծ էկրաններին
Հունվարի 20-ին մեծ էկրան կբարձրանա երկար սպասված «Ժամանակ» ֆիլմը: Ամիսներ տևած աշխատանքի արդյունքում նկարահանվեց ֆիլմ, որ պրեմիերան տեղի կունենա «Նաիրի» կինոթատրոնում, հետագայում նախատեսվում են ցուցադրություններ նաև «Մոսկվա» կինոթատրոնում:
«Ֆիլմը իր և թերություններով, և առավելություններով տարբերվելու է հայ իրականության մեջ նկարահանված մյուս ֆիլմերից: Մենք նախ կարևորել ենք այն, որ աշխատանքում կարևորը նյութականը չէ, այլ մարդկային աշխատասիրությունն ու միասնությունը»,- ասում է ֆիլմի ռեժիսոր Անդրանիկ Տոնոյանը:
Նա հիշեցնում է, որ ֆիլմի ցուցադրությունից ստացված որջ հասույթը տրամադրվելու է Խարբերդի մանկատանը: