Ֆրանսիայից դեպի Թուրքիա ուղևորությունների թիվը կտրուկ նվազել է
Ֆրանսիական տուրիստական գործակալությունները և տուրօպերատորները հայտնում են, որ կտրուկ նվազել են դեպի Թուրքիա ճանապարհորդությունները։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նշվում է, որ ֆրանսիացիներն ամառվա ընթացքում չեն դիտարկում մեկնել Թուրքիա։
Մասնավորապես 2026-ին Թուրքիա ուղևորությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է 35.3%-ով։
Ընթացիկ տարվա հուլիսին նախորդ տարվա հուլիսի համեմատ դեպի Թուրքիա ուղևորությունները նվազել են 5.6%-ով:

