Բաժիններ՝

Հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավը վերամշակման համար կհանձնվի Ազգային պատկերասրահին

Վաղը Հայաստանի ազգային պատկերասրահում տեղի կունենա 1914 թ-ին ստեղծված և Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին ստեղծագործություններից մեկի՝ հայազգի նկարիչ Ակիմ Ավանեսովի «Դարից դար» կտավի վերամշակման համար Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի կողմից Ազգային պատկերասրահին հանձնելու արարողությունը:

Վերականգնելու և ցուցադրելու նպատակով անվանի նկարչի կտավը Ազգային պատկերասրահին կհանձնի Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի գործադիր տնօրեն Սերգեյ Սայադովը:

Ակիմ Ավանեսովը ծնվել է (1883-1966 թթ.) Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում: Մանկությունն ու պատանեկությունն անցկացրել է Նոր Նախիջևանում, հաճախել տեղի հայկական հոգևոր վարժարանը: Եղել է Դոնի նկարիչների միության առաջին նախագահը:

Ծրագիրն իրականացվում է Դոնի Ռոստովի «Նոր Նախիջևան» հայկական համայնքային կառույցի ջանքերով՝ Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ազգային պատկերասրահի հետ համատեղ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս