Սեպտեմբերի 10-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, տեղի ունեցավ Ռուբեն Սևակի անվան թանգարանի բացման արարողությունը:
Rashani hand made-ի հետ կապված շատ պլաններ ունեմ, ու լիքը գաղափարներ կան այս պահին, ուղղակի ժամանակի հարց է, բրենդը որպես այդպիսին ձևավորված է և աշխատում է, ուղղակի չեմ սիրում «բիզնես» բառը, սա արվեստի ու արհեստի յուրահատուկ սինթեզ է:
168.am-ն արդեն պատմել է «Փոփոխությունների թատրոնի» գործունեության, խաղացանկի և ինտերակտիվ թատրոնի էության մասին: Այս անգամ թատրոնին անդրադարձ կատարելը պայմանավորված է սեպտեմբերի երկրորդ կեսին Հայաստանի չորս մարզերում սպասվելիք ինտերակտիվ ներկայացումներով: Մեզ հետ զրույցում «Փոփոխությունների թատրոնի» գեղարվեստական ղեկավար Հայկ Սեկոյանն ասում է, որ սեպտեմբերի երկրորդ կեսին Արագածոտնի, Արմավիրի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերի փոքր քաղաքներում ցուցադրվելու է «Ծիածանի […]
Հերոսի առասպելաբանական արկածի ուղին սովորաբար ամենայն անցման ծեսի ձևակերպման ընդլայնումն է` մեկուսացում-շնորհառություն-վերադարձ, ինչը կարելի է համարել մոնոառասպելի կենտրոնական բլոկը:
«A4» ձայնասկավառակը ըմբոստություն է մարդու անտարբերության, անհաղորդության, թելադրված շրջանակներից դուրս գալու անկարողության դեմ, փորձ է` այդ շրջանակները քանդելու:
Ամիսներ առաջ հիմնադրված «Hi-artonline» նախագիծը, որը նպատակ ունի հայ արվեստը ներկայացնել համաշխարհային արվեստի կենտրոններում և խոշոր աճուրդային կենտրոնում, արդեն եվրոպական մի շարք երկրներում ցուցահանդեսներին մասնակցելու հրավերներ է ստանում:
Այսօր Ֆրանսիայի Սուրբ Ժան Բատիստի հայկական եկեղեցում տեղի կունենա աշխարհահռչակ հայազգի նկարիչ Ժան Ժանսեմի (Հովհաննես Սեմերջյան) հոգեհանգստի արարողությունը, որը կանցկացնի արքեպիսկոպոս Նորվան Զաքարյանը: Այս մասին մեզ հայտնեց Ժ. Ժանսեմի ընտանիքի բարեկամ, կոլեկցիոներ Սարգիս Գրիգորյանը:
Էջմիածնի Կոմիտասի անվան կենտրոնական հրապարակին հարող տարածքում է գտնվում բանաստեղծ Հովհաննես Հովհաննիսյանի տուն-թանգարանը: Թանգարանը հիմնադրվել է 1940-ական թվականներին: Նախաձեռնողը բանաստեղծի դուստրն էր` Եվան:
Փաստորեն այդ նախագիծը չի իրականացվել, իրականացվել է ինչ-որ մի նախագիծ, որը համապատասխան համաձայնեցման ոչ մի փուլ չի անցել:
Սեպտեմբերի 1-ին 50 երկրներում մեկնարկում է «Վիքին սիրում է հուշարձաններ 2013» միջազգային լուսանկարչական մրցույթը, որն արդեն երկու անգամ գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում որպես երկրագնդի ամենախոշոր լուսանկարչական մրցույթ։ Նախորդ տարի մրցույթի լուսանկարների թիվը գերազանցել է 350.000-ը։
Նարեկացու` ebay-ում վաճառքի հանված ձեռագրին այլևս ոչ մի վտանգ չի սպառնում, ավելին` եզակի գիրքն արդեն Հայաստանում է: Այն գնել է Արթուր Ջանիբեկյանը:
Ցլի զոհաբերությունը պիտի խորհրդանշեր արքայի ինքնազոհողական ենթարկումն իր պարտքին: Իսկ ցլի յուրացումը, ընդհակառակը, ներկայացնում էր ձգտումն առ եսակենտրոն ինքնամեծարումը:
Ժանսեմն իր կյանքի ընթացքում երկու անգամ է Հայաստան այցելել և վերջին` 2001թ. այցելության ժամանակ Ցեղասպանության թանգարանին նվիրել է իր «Եղեռն»` շուրջ 40 նկարներից բաղկացած շարքը:
ՀՀ Հանրային խորհրդի պատմական-ազգային արժեքների, հուշարձանների պահպանության, պատկանելության և օգտագործման խնդիրների ենթահանձնաժողովում օգոստոսի 27-ին տեղի է ունեցել նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել Գանձասարի վանքային համալիրի շրջապարսպի երեսպատված սալիկների ապամոնտաժման հարցը:
Օգոստոսի 27-ին, տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Գոշավանք» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվել լույս սփռել վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանի հիմքում դրված բացառիկ կոդերին՝ գաղտնագիտության տեսանկյունից:
Արվեստը նրա համար է, որ բռապետությունից ազատագրի, բայց ստացվում է այնպես, որ բռնապետությունը բերում են արվեստ:
«Հինգ տարի առաջ որոշում կայացվեց, որ միայն իմ արձանը դրվի: Այդ ժամանակ քաղաքապետ Երվանդ Զախարյանին ասացի, որ միայն իմ արձանը չեմ ուզում, և ցանկություն հայտնեցի, որ կանգնեցվեն նաև դուդուկահարներ Լևոն Մադոյանի և Վաչե Հովսեփյանի արձանները»,- ասել է նա՝ հավելելով, որ ծախսն ամբողջությամբ իր վրա է վերցրել մոսկվայաբնակ, «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը:
Օգոստոսի 23-ին տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Հաղարծին» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ֆիլմում փորձ է արվել լույս սփռել վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության այս անկրկնելի հուշարձանի հիմքում դրված բացառիկ կոդերին՝ գաղտնագիտության տեսանկյունից:
Ճշմարտությունները, որ կան կրոնական ուսմունքներում, միևնույն է, այնքան են աղավաղված ու շրջված,- գրում է Ֆրեյդը,- որ բազում մարդիկ չեն կարողանում դրանցում ճշմարտություն ճանաչել:
Իրականում փակուղին մարդու մեջ է, որովհետև, ճիշտ է, Հայաստանում շատ դժվար է, բայց դրսում առավել դժվար է, որովհետև չեք կարող պատկերացնել, թե այլ երկրներում որքան նկարիչներ կան, ու այդ դաշտ մուտք գործելը որքան բարդ է:
Անվանի դերասան Արմեն Ջիգարխանյանը Հայաստանում էր Հրաչ Քեշիշյանի նոր ֆիլմում նկարահանվելու հրավերով։ ՌԴ մեկնելուց առաջ «Ազատություն» ռադիոկայանին բացառիկ հարցազրույց է տվել:
Աբովյան քաղաքում գործում է մեկ համայնքային գրադարան, որը մեկ մասնաճյուղ ունի՝ կրկին Աբովյան քաղաքում: Ընթերցողների պակաս գրադարանը երբևէ չի ունեցել, թեև տեղեկատվական տեխնոլոգիաներն արել են իրենց «սև գործը»:
Երբ չորս տարի առաջ ճարտարապետ Արտակ Ղուլյանին առաջարկեցին Էջմիածնի Մատենադարանի շենքի նախագիծը ստեղծել` արդի և հին ճարտարապետության ներդաշնակ միաձուլմամբ պատկերացրեց մատենադարանի տեսքը:
eBay-ում աճուրդի է հանվել Նարեկացու ձեռագիրը՝ 30.000 դոլար մեկնարկային գնով: Մեսրոպ Մաշտոցի մատենադարանի տնօրեն Հրաչ Թամրազյանը Tert.am-ի հետ հեռախոսազրույցում նշել է, որ իրենք հիմա դեռ փորձում են պարզել աճուրդի մասին եղած տեղեկատվության իսկությունը, և թե ով է տեղադրել:
Եթե չլինեն հիվանդ, դժբախտ մարդիկ, չլինեն արհավիրքներ, տարերային աղետներ, պատերազմներ, եթե ինձ շրջապատեն հաջողակ, ուրախ, առողջ, երջանիկ մարդիկ, իմ երջանկությունը կհազարապատկվի:
Դիզայներ Լիլիթ Ավետյանն արդեն 16 տարի է՝ զբաղվում է գեղեցիկ և ինքնատիպ զարդերի արարմամբ:
Շատ նկարիչներ են դժվարությունների բախվում, բայց հիմա բողոքելու ժամանակը չէ: Նկարիչները շատ հնարավորություններ ունեն, իսկ հայտնի դառնալը տարբեր մարդկանց մոտ տարբեր ժամանակներում է գալիս: Ես կարծում եմ` պետք է անել այն, ինչը քո հոգու ներսում է:
Ամեն մեկն այս թեմայով չի կարող աշխատել, հոգեբանորեն դժվար է: Դա բժշկական հաստատություն է, որտեղ իրենց կյանքի վերջին օրերն են անցկացնում քաղցկեղով հիվանդ մարդիկ:
Օգոստոսի 1-ին տեղի է ունեցել ռեժիսոր Լուսինե Գևորգյանի «Լուսինը կորցրել է հիշողությունը» ֆիլմի օն-լայն պրեմիերան: Ժապավենը երկու ստեղծագործող մարդկանց յուրատեսակ ներաշխարհի, հրաշքի սպասման և, խոշոր հաշվով, կյանքի իմաստի փնտրտուքների մասին է:
Գեղարվեստական լիամետրաժ, կարճամետրաժ, դեբյուտային, ուսանողական, մուլտիպլիկացիոն ֆիլմերի արտադրության համար նախատեսված 2013 թ. բյուջետային հատկացումները: