Եվրա- և Եվրասիական միությունների արանքում

Եվրա- և Եվրասիական միությունների արանքում

Հայաստան-Եվրամիություն համաձայնագրի ստորագրումից հետո մեր և ռուսական լրատվամիջոցներում սկսեց քննարկվել Հայաստան-Եվրասիական տնտեսական միություն փոխհարաբերությունների զարգացման հարցը: Այս խնդիրը նաև քննարկվեց մեր խորհրդարանում: Քննարկվեց ու մերժվեց Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի մակարդակում:

Երկու միություններին էլ անդամակցելու փաստը կողմնակիցներ ու հակառակորդներ ունի: Հետաքրքիր էր, որ այս անգամ ԵՏՄ-ից դուրս գալու խորհրդարանական «Ելք» խմբակցության առաջարկն իր հիմքում տնտեսական բաղադրիչ ուներ: Ազգային վիճակագրական ծառայությունը Հայաստանի արտաքին տնտեսական գործունեության տվյալներն ամփոփում է «ՀՀ արտաքին առևտուրը ԵՄ անդամ երկրների», «ՀՀ արտաքին առևտուրը ԱՊՀ անդամ երկրների» և «ՀՀ արտաքին առևտուրն այլ երկրների հետ» բաժանումներ կիրառելով:

Այսինքն՝ միշտ հնարավոր է տեսնել, թե մեր երկրի ապրանքաշրջանառությունը ԵՄ անդամ երկրների հետ ինչ ցուցանիշներ ունի: Իսկ ԵՏՄ անդամ երկրների հետ ապրանքաշրջանառության ուսումնասիրման համար հարկավոր է ինքնուրույն կազմել ԵՏՄ անդամ երկրների հետ առևտրի պատկերը:

Մեր վիճակագիրները ԵՏՄ երկրների հետ տնտեսական ցուցանիշները չեն առանձնացնում հավանաբար այն պատճառով, որ դա էականորեն չի տարբերվի ԱՊՀ անդամ երկրների հետ տարիներ շարունակ հաշվարկվող ցուցանիշներից: Չի տարբերվի առաջին հերթին այն պատճառով, որ թե՛ ԱՊՀ, թե՛ ԵՏՄ երկրների հետ տնտեսական կապերը չափազանց թույլ են:

ԱՊՀ անդամ երկրների ապրանքաշրջանառության 85-90 տոկոսը բաժին է ընկնում Ռուսաստանին: Ռուսաստանը մեր տնտեսական ամենամեծ գործընկերն է՝ թե՛ արտահանումների, թե՛ ներմուծումների հաշվարկով: Փոխարենը՝ այդ ոլորտներում ԱՊՀ անդամ ոչ մի երկիր մեր արտաքին ապրանքաշրջանառության մեջ առաջին տասնյակ չի մտնում: Եթե դիտարկենք մեր արտահանումները, ապա առաջին տասնյակում մշտապես ներկա են ՌԴ-ն, Բուլղարիան, Վրաստանը, Կանադան, Գերմանիան, Իրաքը, Չինաստանը, Իրանը, Բելգիան և ԱՄՆ-ը:

Ներմուծումների մեջ առաջին տեղում կրկին ՌԴ-ն է, ապա Չինաստանն է, Գերմանիան, Թուրքիան, Իրանը և Ուկրաինան: Ուկրաինան պաշտոնապես դուրս չի եկել ԱՊՀ կազմից, բայց իրականում վերջին տարիներին որևէ մասնակցություն չի բերում այդ կառույցին:

Տնտեսական վիճակագրությունն իսկապես արձանագրում է, որ ԵՏՄ-ին անդամագրվելուց հետո մեր տնտեսական հարաբերությունները հարթ չեն ընթացել այդ երկրների հետ:

Օրինակ, ՌԴ 2013-ին արտահանել ենք մոտ 334 մլն դոլարի ապրանք, 2014-ին այս ցուցանիշը կտրուկ նվազել է՝ դառնալով 308 մլն դոլար, 2015-ին աճել` 245, 2016-ին՝ հավասարվել 374 մլն դոլարի: Նման տատանում կա նաև Եվրամիության անդամ երկրիների հետ տնտեսական կապերում: 2013-ին ԵՄ երկրներ արտահանվել է 494 մլն դոլարի ապրանք, 2014-ին` 465 մլն, 2015-ին`413 մլն, 2016-ին՝ 479 մլն դոլարի:

Տնտեսական ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ԵՄ-ին անդամակցելուց հետո մեր տնտեսական կապերը թուլացել են և՛ այդ կառույցի անդամ երկրների, և՛ ԵՄ-ի անդամ երկրների հետ:

Անկում գրանցվել է հատկապես 2014 և 2015թթ.: ԵՏՄ անդամության կողմնակիցները պնդում են, որ 2016թ. իրավիճակը շտկվել է: Բայց թվերի տեսանկյունից նման պնդումը հիմնավորելը դժվար է: 2013թ. ԱՊՀ անդամ երկրների հետ մեր ապրանքաշրջանառությունը կազմել է մոտ 1,7 մլրդ դոլար: Իսկ 2016թ., իբր, աճից հետո՝ այն դարձել է ընդամենը 1,5 մլրդ դոլար:

Իսկ ԵՄ անդամ երկրների հետ մեր ապրանքաշրջանառությունը համարյա համադրելի էր ԱՊՀ երկրների հետ ունեցած ցուցանիշին` 1,65 մլրդ դոլար: Փոխարենը՝ 2016-ին այն կազմել է 1,2 մլրդ դոլար:

Կոպիտ ասած, ԵՏՄ-ին անդամակցելուց հետո այդ Միության անդամ երկրների հետ մեր ապրանքաշրջանառությունը 2016-ի տվյալներով նվազել է մոտ 200 մլն դոլարի չափով, իսկ ԵՄ անդամ երկրների նվազումն ավելի նկատելի է` մոտ 435 մլն դոլար: Այս ցուցանիշներն արևմտյան կողմնորոշում ունեցողներին թույլ են տալիս ենթադրել, որ նման անկումը կապված է ԵՏՄ անդամակցության հետ:

Եվրամիության հետ համագործակցության պայմանագրի ստորագրումը, հարկավ, էական ազդեցություն է ունենալու մեր երկրի արտաքին տնտեսական կապերի վրա: Արևմտամետ փորձագետների կարծիքով՝ ընդլայնվելու են ԵՄ երկրների հետ ունեցած տնտեսական կապերը:

Առայժմ դժվար է միանշանակ գնահատել համաձայնագրի ստորագրման հետևանքները ԵՏՄ անդամ երկրների հետ տնտեսական կապերի վրա: Ռուսական լրատվամիջոցներում այդ երկրի քաղաքական դեմքերի ու փորձագետների վերլուծությունները հակասական են:

Մի մասը «կայսերապետական» դիրքերից մեզ դավաճան է որակում: Մյուս մասը դա համարում է ԵՏՄ ու դրա նման հարակից կառույցներում Ռուսաստանի վարած սխալ քաղաքականության արդյունք: Բոլոր դեպքերում քաղաքական քայլերի տնտեսական հետևանքները նկատելի կլինեն առաջիկա երկու-երեք տարում:

Բաժնի նյութերի ընտրանի

Փոխարժեք

USD
484.11
-0.64
GBP
646.00
-2.06
EUR
570.43
-1.33
RUB
8.23
+0.04

Ցուցանիշներ

  • Վարկերի միջին տոկոսադրույք0
  • Ավանդների միջին տոկոսադրույք0
  • Սպառողական գների ինդեքս0
  • Ոսկու գին0

ԱմենաընթերցվածՕրվաՇաբաթվաԱմսվա

ԱԺ ամենահարուստ պատգամավորները
  • 1
    Գագիկ Ծառուկյան
    $134.2 միլիոն
  • 2
    Սամվել Ալեքսանյան
    $36.4 միլիոն
  • 3
    Հակոբ Գ. Հակոբյան
    $8.5 միլիոն
  • 4
    Գրիգոր Մարգարյան
    $6.1 միլիոն
  • 5
    Վահան Կարապետյան
    $5.0 միլիոն
  • 6
    Արայիկ Գրիգորյան
    $4.7 միլիոն
  • 7
    Գուրգեն Արսենյան
    $3.6 միլիոն
Տեսնել բոլորը