Դավիթ Հակոբյան. «Или с Россией в пепел превратимся, или с Россией перелом станем»

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի համոզմամբ՝ Եվրոպական Ասոցացման համաձայնագրի ստորագրումը գործող իշխանությունների համար երեք խնդիր է լուծում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Դավիթ Հակոբյանը նշեց, որ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրմամբ Եվրոպան կլեգիտիմացնի զավթած իշխանությունը. «Այևս չեն կարող ասել՝ он же царь самозванец: Երկրորդ խնդիրը, որը լուծում է պայմանագիրը՝ իշխանությունների համար 1-ից 1.5 մլդ եվրոյի խոստացած վարկային գումարն է, որն օդի ու ջրի նման անհրաժեշտ է Հայաստանին, որովհետև գանձարանը դատարկ է: Մի երկրորդ սռոկ ադբիտ անել 1 մլդ վերացական բյուջե՝ սա է նրանց խնդիրը, այն, ինչ չի խոստանում ռուս գործընկերը: Եվ երրորդը օֆշորային գոտում գտնվող թալանչիական կապիտալի անձեռնմխելիության ֆենոմենն է: Հիմնական թալանված օֆշորային կապիտալը Արևմուտքում է տեղակայված՝ ՌԴում չկա: Այս պատճառով Արևմուտքի հետ գործակցելն այս հարցում անհրաժեշտություն է»,- ասաց նա:

Դ. Հակոբյանն առաջարկեց Ասոցացման պայմանագիրը ստորագրելուց առաջ նախ համաձայնագրի տեքստը հրապարակավ ներկայացնել ժողովրդին, ապա ստորագրել հանրաքվեից հետո, որպեսզի չկրկնվի հայ-թուրքական հաշտեցման պայմանագրի «կապիռովկան»: Ինչ վերաբերում է հայ-ռուսական հարաբերություններին, գլխավոր մարքսիստի գնահատմամբ, հայ ժողորդի 70 տոկոսից ավելին կարծում է՝ «Или с Россией в пепел превратимся, или с Россией перелом станем»: Իսկ ով ուզում է սուդիբեկիչներ կամ ադիբեկիչներ վարձել՝ շինծու, պիղծ, ապա, նրա համոզմամբ, միևնույն է՝ այս համաչափությունը խախտել չի կարող: Իսկ այն, որ համաձայնագրում արցախյան հիմնահարցի, Հայաստանի անվտանգության մասին խոսք անգամ չկա, հանրաքվեն պատմական անհրաժեշտություն է:

Դիմելով նախագահ Սերժ Սարգսյանին, Դավիթ Հակոբյանը նշեց, թե պայմանագիրը ստորագրում ենք, որ եվրոպական շուկան մեզ տրամադրեն այն դեպքում, երբ այդ շուկան մեզ չի սպասում. «Մինչև առևտուրը, պարոն նախագահ, հարկավոր չէ՞ արտադրություն կազմակերպել: Խոսքը նոր գեոքաղաքական կոնտրենի մասին է»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս