
Կառավարության մասնաշենքից ցած նետված երիտասարդը ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնի աշխատակից Հայկ Հայրապետյանն է

ՀՀ ոստիկանությունը 168.am-ի հետ զրույցում հաստատեց լուրերը, որ այսօր Կառավարության մասնաշենքից ցած նետված երիտասարդը 1991 թվականին ծնված 22-ամյա Հայկ Հայրապետյանն է: Այլ մանրամասներ ինքնասպանության փորձի առնչությամբ Արմեն Մալխասյանը չնշեց` շեշտելով, թե հանգամանքները պարզվում են:
Նշենք, որ երիտասարդը աշխատում է ՀՀ բնապահպանության նախարարության աուդիտի բաժնում: