Ռոբերտ Սարգսյանը՝ «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ի մասին. «Անցյալում ինչ եղել է՝ էդ արդեն թող ես իմանամ ու պետռեգիստրում դա երևում ա» (տեսանյութ)

ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի աներորդի Ռոբերտ Սարգսյանը հերքում է լուրերը, թե ինքը առնչություն ունի հասարակական տարնսպորտի երթուղները սպասարկող «Տարոն և Ռոբերտ» ՍՊԸ-ի հետ: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Սարգսյանը:

«Հարյուր անգամ հերքել եմ ու հարյուր անգամ էլ կհերքեմ: Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ թե ես, թե Տարոն Մարգարյանը էդ ՍՊԸ-ի, գծերի հետ ընդհանրապես կապ չունենք: Ես տվյալ ժամանակահատվածով եմ խոսում, ինձ անցյալի մասին ոչ մեկ հարց չի տվել: Ես ասում եմ` մենք էդ գծերի հետ կապ չունենք: Իսկ անցյալում ինչ եղել է՝ էդ արդեն թող ես իմանամ ու պետռեգիստրում դա երևում ա: Թող բացեն ու տեսնեն` ի՞նչ կա»,- մեզ հետ զրույցում ասաց նա:

Մեր հարցին, թե նախկինում ՍՊԸ-ն Ձե՞զ է պատկանել, նա պատասխանեց. «Եկեք նախկինի մասին չխոսանք. նախկինում ես ինչ եմ ունեցել, ոնց եմ ապրել: Մեզ տվյալ պահն ա հետաքրքրում, իսկ մենք տվյալ պահին կապ չունենք»:

Ինչ վերաբերում է ուղեվարձի թանկացմանը, ապա նա հավաստիացրեց, որ ինքն «ամեն թանկացման շատ  վատ է վերաբերում», բայց կարծում է, որ թակնացումը կարող է որևէ խնդիր լուծել: Մեր հարցին, թե տվյալ դեպքում տրանսպորտի թանկացումն ի՞նչ խնդիր կարող էր լուծել, պատգամավորը պատասխանեց. «Տվյալ դեպքում կլուծեր, որ մեր հասարակական տրանսպորտը ավելի բարեկեցիկ, ավելի լավ տրանսպորտ լիներ հետագայում: Իսկ էս գներով ինձ թվում է, որ… չեմ կարող հստակ ասել»:

Կարդացեք նաև

168.am-ի դիտարկմանը, թե տեսակետներ կան, որ երթևեկության թանկացումը սպասարկման որակի վրա չի ազդելու, Ռ. Սարգսյանը չհամաձայնեց՝ վստահեցնելով, թե սպասարկման որակը միանշանակ կփոխվի.

«Պետք է պահանջի քաղաքապետարանը, հասարակությունը… թանկացումը միանշանակ կազդի բարեկեցիկ տրանսպորտ ունենալու»:

Մանրամասները 168.am-ի տեսանյութում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս