«Ադրբեջանը հին ու վստահելի գործընկեր է ՌԴ համար». Պուտին

Այսօր Ադրբեջանի ու Ռուսաստանի նախագահները միմյանց հանդիպօելուց հետո համատեղ մամուլի ասուլիսով են հանդես եկել: Իլհամ Ալիևը նախ ողջունել է Վ. Պուտինին, ապա նշել, որ ՌԴ նախագահի այցը Ադրբեջան ցույց է տալիս, թե իրենց հարաբերությունները որքան դինամիկ ու հաջող են զարգանում: Ալիևը հավելել է, որ այցի շրջանակներում քննարկվող հարցերի օրակարգը լայն է եղել, անդրադարձ է կատարվել այն հարցերին, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում երկու պետությունների համար: Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև ղարաբաղյան հակամարտությանը և շեշտել, որ հակամարտության շուտափույթ կարգավորումը բխում է տարածաշրջանի բոլոր պետություններից ու պետք է լուծվի պատմական արդարության, միջազգային իրավունքի, միջազգային կազմկերպությունների բանաձևերի հիմքի վրա: Նա նաև նշել է, որ «օկուպացիոն տարածքները բնակեցման համար պիտանի չեն»:  Ինչից հետո, ըստ նրա, տարածաշրջանում ստաբիլություն կարձանագրվի:

Ապա նա անդրադարձել է Ադրբեջանի սպառազինությանն ու նշել, որ Ռուսաստանի հետ ակտիվ համագործակցություն կա ռազմական տեխնիկայի զարգացման հարցում. «Մամուլում ժամանակ առ ժամանակ հայտնվում է ռազմական տեխնիկայի ծավալների մասին, որը միշտ չէ իրականությունն արտացոլում: Պետք է ասեմ, որ այսօրվա դրությամբ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև ռազմական տեխնիկայի ծավալները գնահատվում են 4 մլդ դոլար: Վստահ եմ, որ համագործակցությունը ակտիվորեն կշարունակվի: Ադրբեջանն արդեն առաջատար պետությունների շարքում է` ՌԴ-ից զինամթերք գնելու հարցում»: Վերջում նա ընդգծել է, որ Պուտինի այցը մեծ խթան է երկրու պետությունների փոխադարձ համագործակցության հարցում:
Իր հերթին Վ. Պուտինն էլ նախ ասել է, թե Ադրբեջանում վաղուց չէր եղել, բայց նկատել է, որ պետությունը արագ փոխվում է` դառնալով դինամիկ երկիր, որն ունի զարգացող տնտեսություն: «Ադրբեջանը հին ու վստահելի գործընկեր է ՌԴ համար: Մենք սերտորեն համագործակցում ենք Կովկասում, Կասպյան շրջանում: Իսկ համագործակցության հիմքում ամուր ավանդական ընկերությունն է, փոխադարձ հարգանքը երկու պետությունների ու ժողովուրդների միջև»,- ասել է ՌԴ նախագահը:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը, Վլադիմիր Պուտինը նշել է, որ հարցը հնարավոր է լուծել միայն քաղաքական մեթոդներով:

Տեսանյութեր

Լրահոս