Տրանսպորտի թանկացման դեմ պայքարը «50 կոպեկանոց ֆրաերական ապստամբություն է, 50 կոպեկանոց չինովնիկական վայնասուն»

«Նախագահի աշխատանքը գնահատվում է նախագահության հինգ տարիների ընթացքում պետական բյուջեի ավելացմամբ, ազգաբնակչության բնական աճով»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը: «Կեղծ ցույց են տալիս, որ 3.5 մլն ազգաբնակչություն կա: Իրենք իրենց հակասում են՝ դուրս է գալիս, որ էմիգրացիայի ու մահերի գումարը համարժեք է ծնունդների թվին: Ուրեմն՝ երեք նախագահներն էլ համարվում են որպես խոտան, ոչ թե նախագահ: Քանի նախագահ ունեցել ենք՝ սկզբից մինչև վերջ»,- ասաց նա:

Նա հավաստիացրեց, որ մուրալու ժամանակներն անցել են ու եկել է իշխանափոխության ահրաժեշտության պատմական անհրաժեշտությունը: «Մեզ անհրաժեշտ է արտահերթ պառլամենտական ընտրություններ, տնտեսական նոր քաղաքականություն՝ իր բոլոր ածանցյալներով: Իսկ սրա համար անհրաժեշտ է այսօրվա քաոսային, անկազմակերպ, անփույթ շարժումները՝ որպես սոցիալական ընբոստացման երևույթ, միավորել ընդհանուր համազգային շարժման մեջ: Հայեր միաբանվեք հանուն նոր իշխանափոխության: Ազգի բոլոր քաղաքական ուժերը, от мала до велика, պետք է համախմբվեն»,- նշեց նա՝ ավելացնելով, որ համաձայն չէ քաղաքացիական ակցիայի մասնակիցների այն պնդումների հետ, թե իրենց պայքարը քաղաքական չէ:

«Եթե նման բան են ասում, դա ինքնախաբեություն է, ոչինչ ավելին: Ամեն մի սոցիալական պոռթկում քաղաքական դեֆեկտի արդյունք է: Եթե չենք զբաղվում քաղաքականությամբ, քաղաքականությունն է զբաղվում մեզնով»: Նրա հավաստմամբ՝ եթե այս բողոքի գործընթացները չմիավորվեն, ապա այս շարժմանը տապալում է սպասվում:

Հասարակական տրանսպորտի թանկացման դեմ պայքարը մարքսիստը անվանեց «հիսուն կոպեկանոց ֆրաերական ապստամբություն, հիսուն կոպեկանոց չինովնիկական վայնասուն», ապա նշեց, որ տրանսպորտի գնագոյացման պրոցեսների ու հանրապետությունում գների պետական կարգավորման համար անհրաժեշտ է շուկայի ձևավոման նոր սկզբունք:

Ըստ նրա՝ շուկան մասնավոր ու պետական կապիտալի միջոցով պետք է ձևավորվի: «Մրցակցությունն ու գների կարգավորումը պետք է կատարվի երկու սուբյեկտների մրցակցության ճանապարհով: Ինչքան էլ կեղծ ու պիղծ, ապօրինի հանձնաժողովներ ձևավորեն Տարոն Մարգարյանն ու քաղաքապետարանի չինովնիկները, միևնույնն է՝ նրանք ստիպված են հասարակական տրանսպորտի մինիմում հինսուն տոկոսը ազգայնացնել»,- շեշտեց նա:

Տեսանյութեր

Լրահոս