
«Վարչապետ Տիգրան Սարգսյանը տնտեսության հերն անիծել ա». Գուրգեն Եղիազարյան

ՍԴՀԿ նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, թե վարչապետ Տիգրան Սարգսյանի պատճառով աղքատության, արտագաղթի թվերը մեծացել են, իսկ վարչապետն «ամբողջ օրը ծիծաղը դեմքին ման ա գալիս, կիթառը ձեռը երգում ա»: Այս առիթով Գուրգեն Եղիզարյանը հիշեց մի անեկդոտ, թե հայրը երեխայի օրագիրը թերթելուց տեսնում է բոլոր առարկաներից տղայի ստացած երկու գնահատականները ու երբ հանդիպում է երարժշտություն առարկայից հինգ գնահատականին, սկսում է հարվածել երեխային: Երբ մայրը հարցնում է, թե ինչո՞ւ է ծեծում որդուն, հայրը պատասխանում է՝ «Էսքան երկուս ստանալուց հետո սա մի հատ էլ երգում ա»: Կրկին անդրադառնալով Տիգրան Սարգսյանին, ՍԴՀԿ նախկին անդամը նշեց. «Փոխանակ կուզեկուզ ման գա, մարդ իրան չտեսնի՝ երգում ա: Ինչին կպել ա, մաման լացացրել ա, էն էլ ինչ երգ ա ասում… Ինչ չափի տնտեսագետ ա, էտ չափի երգիչ ա»: Իր հերթին ՀՀԿ-ական Լեռնիկ Ալեքսանյանն էլ հակադարձեց՝ նշելով, թե Տիգան Սարգսյանը ինտելիգենտ, գրագետ և լավ տնտեսագետ է, ապա հավելեց. «Բա լա՞վ չի, որ կիթառ է նվագում: Ի՞նչ վատ է»: