Շարմազանով. Մեր երկրի իշխանությունը չի ցանկանում թանկացում

ՀՀԿ ԳՄ նիստից հետո ՀՀԿ խոսնակ Էդուրադ Շարմազանովը հայտարարեց, թե ԳՄ նիստում անդրադարձ չի եղել վերջին շրջանում տեղի ունեցող քաղաքացիական ակցիաներին: «Նմանատիպ հարցերը քննարկվում են համապատասխան պետական մարմիններում: ՀՀ վարչապետը, ԿԳ նախարարը իրենց պատրաստակամությունն են հայտնել հրապարակային աշխատելու: Բայց թանկացումների մասով կարող եմ ասել, որ ինչպես յուրաքանչյուր նորմալ, բանական մարդ, մենք դեմ ենք, չենք ցանկանում՝ թանկացում լինի: Պարզապես պետք է թանկացումը լինի ոչ թե սուբյեկտիվ, այլ՝ պատճառաբանված: Իսկ եթե հնարավոր է այս կամ այն ոլորտում զերծ մնալ թանկացումից, մենք կգնանք այդ ճանապարհով: Մեր երկրի իշխանությունը չի ցանկանում թանկացում»:

Նա քաղաքացիների դժգոհությունները գնահատեց նորմալ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս