«Հրաչյա Հարությունյանի հետ կապված պատմությունը արհեստական քրքեցին». Աղասի Արշակյան

Նոր Մոսկվայում տեղի ունեցած խոշոր ավտովթարի մեջ պատճառ հանդիսացող բեռնատար ավտոմեքենայի վարորդ ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանի հետ կապված պատմությունը արհեստական քրքեցին: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանը: «Այնպես են արհեստական քրքրում այս պատմությունը, ոնց որ բուրդն էն գզզում: Ինչ-որ հարցեր լուծելու, ուժեր առաջ տանելու համար են անում: Ես նման բաներին աշխատում եմ ավելի կենցաղային մոտենալ՝ տուրք չտալով, որովհետև հասկանում եմ, որ դիտավորությամբ է արվում: Այնպես է ուռճացվում…»,- հավելեց նա: Ըստ նրա՝ Հայաստանի Հանրապետությունում ամեն օր յոթանասուն մարդ է մահանում, իսկ Ռուսաստանում մենք մոռանում ենք, որ հայերի թիվը երկու անգամ ավելի մեծ է ու մահացածների թիվն էլ պետք է համարժեք լինի. «Օրական երեսուն հայ էլ ՌԴ-ում մահանում, այդ թվում ավտովթարից մահացած, ազգայնականներից, հայը հային է սպանում: Պետք չէ դնել ու խոշորացույցով ամեն ինչ նայել»:

Աղասի Արշակյանի խոսքով՝ մեր դժբախտությունների մեղավորը ինքներս ենք, պետք չէ ռուսներին, թուրքերին կամ վրացիներին մեղավոր համարել: «Տեսեք մեր տանը ինչ ենք անում՝ իրար կոկորդ ենք կրծում, կեղեքում»,- ասաց նախկին պատգամավորը:

Աղասի Արշակյանի հետ չհամաձայնեց «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանը՝ հակադարձելով, որ եթե ներքաղաքական դրությունը վատ է, չի նշանակում, որ Ռուսաստանը պետք է օգտվի առիթից, «կողքից օգտվի, խալաթով նստացնի»: Շ. Հարությունյանը կտրականապես մերժեց Աղասի Արշակյանի կարծիքը ու նշեց, թե նման մտածելակերպի, տրամաբանության պատճառով է Հայաստանն «այս օրի»: Նրա խոսքով, դա Ռուսաստանի քաղաքականությունն էր Հայաստանի նկատմամբ: Նա հիշեցրեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ուղղված նախկին քաղաքապետին, թե փողի վրա նստած փող է ուզում: Նրա մեկնաբանմամբ, դրանով Ռոբերտ Քոչարյանը ՌԴ պետական կառավարման համակարգի մոդելն էր պահում. «Ինքը հեռուստացույցով չէր հայտարարի նման բան: Ասել է նալոգ հավաքի, բեր ինձ: Դա ռուսական խանի համակարգ է: Քոչարյանը գիտեր, որ եթե հեռուստացույցով նման բան ասեր, իրեն չեն պատժի»:

Տեսանյութեր

Լրահոս