ՀՀԿ ԳՄ նիստը տեղի կունենա այսօր
ՀՀԿ ԳՄ նիստը, որը, ըստ նախնական տեղեկությունների` պետք է տեղի ունենար վաղը, կայանալու է այսօր: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Նիստի օրակարգի մասին Գ. Սահակյանը տեղեկություններ չհայտնեց` նշելով, որ այն ձևավորվում է տեղում` հենց նիստի ժամանակ:
Սակայն շրջանառվող լուրերի համաձայն` այսօր ՀՀԿ ԳՄ-ն պաշտոնապես կառաջադրի Սյունիքի մարզի թիվ 38 ընտրատարածքում սպասվող մեծամասնական ընտրություններին մասնակցող ՀՀԿ թեկնածուին։
Հիշեցնենք, որ թիվ 38 ընտրատարածքից ԱԺ պատգամավորի ՀՀԿ-ական թեկնածու է առաջարկվել է Սյունիքի մարզպետի խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը:
Առաջադրումների վերջնաժամկետը օգոստոսի 15-ն է: