«Եթե հայը ընդունակ չի գոմիկ դառնա, չի դառնա». Շանթ Հարությունյան

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցը Բաքու, ըստ ՀՀ Գերագույն խորհրդի և ԱԺ երկրորդ և երրորդ գումարման պատգամավոր Աղասի Արշակյանի, միջպետական հարաբերությունների հետ է կապված, երբ Վ. Պուտինը Հայաստան «չուզեցավ գալ, նրանց մոտ եկավ»: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Աղասի Արշակյանը, ապա ավելացրեց, որ սրանից Հայաստանը պետք է հետևություններ անի. «Արտառոց բան չկա, որ այցելել է Բաքու: Էլի մենք ենք մեղավոր, որ մեր մոտ չեկավ, նրանց մոտ գնաց: Նրանք էտ երկրի համար ավելի մեծ բան են ներկայացնում, քան մենք»: Այնուամենայնիվ, նա նշեց, որ Հայաստանը պետք է Եվրասիական միությանն անդամագրվի ու մտնի ռուբլու գոտի: «Ազգային դրամը մեզ պատիվ չի: Եթե ֆրանսիացին հրաժարվեց իր դրամից, մեր չափ արժանապատվություն չունե՞ր»,- բացատրեց նա:

Իսկ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի կարծիքով՝ Եվրասիական միությո՞ւն, թե՞ Եվրամիություն կառույցների միջև ընտրություն կատարելուց առաջ պետք է հաշվի առնել, թե ո՞րն է առավել շահեկան Հայաստանի համար:  Աղասի Արշակյանն էլ չհամաձայնեց. «Մինչև տեսնեք՝ որն է շահեկան, Հայաստանում հայ ժողովուրդ չի մնա»: Շանթ Հարությանն էլ նշեց, թե ինքը նկատի չունի, որ Հայաստանը պետք է շարունակի զիբիլի մեջ մնալ, ապա նշեց, որ նման մտածելակերպը անկախությանը վնաս է: «Անկախությունը անկապություն է դարձել»,- հակադարձեց նախկին պատգամավորը: «Ռուսի հետ ենք, դրա համար անկապություն է դարձել: ՌԴ-ն ոչ առաջինն է, ոչ վերջինը: Նրանք առաջնորդվում են իրենց էմոցիայով: Կայսրությունները թելադրող են դառնում, երբ առաջադիմական են: Երբ մեռնում է հումանիզմը, պետությունը սկսկում է իր գերազանցությունը խալաթ հագցնելով ընդգծել: Ուզում եք ստրուկի պե՞ս ապրել, ես դեմ եմ սրան ու կպայքարեմ»,- բարկացած ասաց Շանթ Հարությունյանը: Աղասի Արշակյանն էլ, թեպետ նշեց, որ կողմ է Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցությանը, այնումանայնիվ նշեց, որ Եվրոպան  դրական ազդեցություն կունենա Հայաստանի վրա, բայց բացասականի տոկոսը, ըստ նրա, կլինի ավելի մեծ. «Այդ դրական բաներ մեզնից հեռու են ու բաժին են ընկնելու առաջին հերթին խորթ արժեքները՝ պոռնկություն, նարկոմանիա, գեյություն»:

Տեղից վերկենալով Շանթ Հարությունյանը պահանջեց չստել, կեղծ բաների մեջ չմտնել. «Ձեր թվարկածնեը խորթ չեն մեր ժողովրդին: Էս ազգը ավելի վատ բաներ է արել, որ հեչ էլ խորթ չի: Տղեն հորը չի՞ սպանել, չի՞ բռնաբարել… Սուտ եք ասում՝ ամեն ինչ էլ ես տեսել եմ, գեյություն էլ, պոռնկություն էլ: Սաղ թատրոն են խաղում: Հազար արժեք կա այնտեղ դրած, հազար դրական բան կա Եվրոպայում,  իսկ դուք չորսն եք ասում, որոնք մեզնից հեչ էլ հեռու չեն: Եթե հայը ընդունակ չի գոմիկ դառնա, չի դառնա»: Նրա համոզմամբ, Հայաստանի համար շահեկական են եվրոպական արժեքները, որովհետև, նրա խոսքով, եթե ՌԴ-ն ճնշում է՝ «ասում է սենց է պետք լինես, եվրոպան ասում է դու ընտրի»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս