Հայաստանի պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, հիմնվելով մայիսի 11-ին իրականացված մշտադիտարկումների արդյունքում կազմված արձանագրությունների վրա, որոշել է 24 ժամով արգելել հետևյալ տնտեսվարողներին պատկանող մասնաճյուղերի (հասցեներում իրականացվող) գործունեության ծավալումը:
Արթուր Թովմասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
«Սասուն Միքայելյանը չարիք է ու ավելի շատ քաղաքական այդ ուժին վնաս է տալիս: Փոխանակ սուսուփուս հանեն, մանդատի փոխանակումներ են առաջարկում… Լկտիացել են: Նայում ես ԱԺ-ի քննարկումները, ոնց որ երեխա լինեն: Մեկը մի բան է ասում, մյուսն ասում է` ինչո՞ւ ես քեզ վրա վերցնում: Ոնց որ պատրաստվեն գաղութ գնալու…»,- ասաց «Վագա-ֆարմի» հիմնադիրը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով ՀՀ կրթության և գիտության նախկին նախարարի կողմից պաշտոնեական լիազորություններն առերևույթ չարաշահելու քրեական գործը, որը Քննչական կոմիտեի հաղորդմամբ, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն, առնչվում է ՀՀԿ փոխնախագահ, ԿԳ նախկին նախարար Արմեն Աշոտյանի պաշտոնավարման շրջանին, մասնավորապես Գեղարքունիքի մարզի Զոլաքարի դպրոցին 2012-13 թթ-ին:
Ավարտվել է ՀՀ ոստիկանության ներքին աուդիտի վարչության կողմից կատարված ստուգման արդյունքներով ՀՀ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում նախապատրաստված, ապա՝ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ստացված նյութերի հիման վրա ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից առերևույթ պաշտոնեական դիրքն օգտագործելով առանձնապես խոշոր չափերով յուրացում կատարելու դեպքի առթիվ 2018թ. հոկտեմբերի 15-ին հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Ազգային ժողովի կողմից մայիսի 11-ին վավերացված «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որն ավելի շատ հայտնի է՝ որպես Լանզարոտեի կոնվենցիա, բուռն քննարկումների առարկա է դարձել։
Գերմանիան և Էստոնիան նախատեսում են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ներկայացնել հրադադարի գլոբալ պահպանման բանաձև՝ պայմանավորված կորոնավիրուսի համավարակով: Այն կոչված է փոխարինելու Ֆրանսիայի և Թունիսի կողմից մշակված փաստաթղթին, որն արգելափակել էր ԱՄՆ-ը Չինաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «Ամերիկայի ձայն»-ի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ առաջարկությունն արվել է փակ դռների հետևում կայացած տեսակոնֆերանսի ժամանակ, որը նախաձեռնել էր Էստոնիան, որը ներկայում նախագահում է Անվտանգության խորհրդում:
Իշխանությունը մտադիր չէ դատական համակարգում համատարած վեթինգ իրականացնել, ինչպես խոստացել էր Նիկոլ Փաշինյանն անցած տարի մայիսի 20-ին՝ իր կոչով դատարանների արգելափակման օրը, ինչն առաջացրել է իշխանամերձ կամ հեղափոխության ջատագով որոշ գործիչների և իրավապաշտպանների դժգոհությունը: Օրինակ, ըստ պատգամավոր Արման Բաբաջանյանի, արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը տապալել է հեղափոխության գլխավոր խոստումներից մեկի՝ վեթինգի իրականացումը, ինչի պատասխանատվությունը, ըստ նրա, կրում են Նիկոլ Փաշինյանն ու ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունը:
Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է։
Ոստիկանության Բազումի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ մայիսի 12-ին, ժամը 22.50-ին, Բազումի բաժին է ներկայացել 34-ամյա Մանվել Հ.-ն:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել էր, որ 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ: «Հակառակորդի կրակակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»,- հայտնել էր Շ. Ստեփանյանը:
Պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը գրել է:
Երևանի Ծարավ Աղբյուր նորակառույց թաղամասի բնակիչները 2020 մայիսի 6-ին մամլո ասուլիս էին հրավիրել՝ բարձրաձայնելու թաղամասին պատուհասած խնդիրները։ Բանն այն է, որ թաղամասում բնակվող ավելի քան 10.000 բնակիչները, հիմնականում՝ երիտասարդ ընտանիքներ, բնակարանները ձեռք են բերել սոցիալական ծրագրի շրաջանակներում՝ առավելապես հիպոթեքային վարկավորմամբ, այսօր բախվել են մի շարք խնդիրների։
Գերմանիայի կառավարությունը որոշում է կայացրել փուլային տարբերակով հանել հարևան երկրների հետ սահմանային վերահսկողությունը:
Հայաստանի պետական ջազնվագախումբը «Sir Duke» ստեղծագործության կատարմամբ շնորհավորել է երգիչ, կոմպոզիտոր, դաշնակահար և թմբկահար Սթիվի Ուանդերի ծննդյան տոնը:
«Սպասում ենք միշտ ցանկացած որոշում, որովհետև իրավաբանության մեջ հնարավոր է ամեն ինչ, բայց սա իրավաբանության հետ, իմ կարծիքով, առնչություն չունեցող գործունեություն է»,- անդրադառնալով Աննա Դանիբեկյանի կայացրած՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի միջնորդությունը մերժելու որոշմանը՝ ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Մայիսի 12-ին ՀՀ ոստիկանության police.am կայքում հաղորդագրություն էր տարածվել այն մասին, որ Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման, ճանապարհային երթևեկության կանոնները խախտող վարորդներին հայտնաբերելու աշխատանքներն առավել արդյունավետ դարձնելու նպատակով ճանապարհային ոստիկանությունը ծածուկ ծառայություն է իրականացնելու։
Այսօր հետաձգված՝ «Հրայր Թովմասյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի» դատական նիստից հետո Նիկոլ Փաշինյանի ներկայացուցիչ Գևորգ Գյոզալյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Նիկոլ Փաշինյանի՝ 2020 թվականի հունվարի 25-ին արված հայտարարությունը, թե Հրայր Թովմասյանը նախ՝ ամենօրյա ռեժիմով, ապա՝ ամենաշաբաթյա ու ամենամսյա ռեժիմով իր ծառայություններն է առաջարկել Նիկոլ Փաշինյանին, ոչ թե վիրավորանք է, այլ յուրահատուկ հաշվետվություն է հանրությանը:
Տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով հայտնաբերված ՃԵԿ խախտումների օրենքի կիրարկման համար բյուջեից կծախսվի 40 մլն դրամ։
Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր:
Կառավարության 2018թ. ապրիլի 12-ի 451-Ն որոշմամբ սահմանվում է գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգը և պայմանները:
ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը ֆեյսբուքյան իր էջում տարածել է այս լուսանկարները՝ գրելով. «Այսօր՝ մայիսի 13-ին, ժամը 14:00-ին ադրբեջանական մարտական հենակետերից խոշոր տրամաչափի զենքերից կրակել են Տավուշի մարզի Բերքաբեր գյուղի ուղղությամբ, ինչի հետևանքով վնասվել են բնակելի տներ։ Հակառակորդի կրակետերի ուղղությամբ հայ դիրքապահների ձեռնարկած համապատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը լռեցվել է»։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և գերմանական «Հոֆենհայմի» կիսապաշտպան Սարգիս Ադամյանը կարող է բաց թողնել ակումբի առաջիկա հանդիպումը:
32-ամյա տղամարդը ոստիկանության Սևանի բաժնի կողմից որոնվում է որպես անհետ կորած:
Մայիսի 12-ին 1-ին զորամիավորման պատասխանատվության տարածքի տեղամասերից մեկում հրամանատարական կազմն իրականացրել է տեղազննման աշխատանքներ:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ մերժեց ՀՀ 2-րդ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ վերջինիս նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ ազատ արձակելու և ՀՀ 2-րդ նախագահին գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդությունները:
Անձնակազմը գերազանց կատարել է առաջադրված կրակային խնդիրները, խոցվել են կրակադաշտի բոլոր թիրախները:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին այսօր հրավիրել էին Հատուկ քննչական ծառայություն՝ մայիսի 8-ին ԱԺ-ում իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած միջադեպի մասին բացատրություն տալու, ինչպես նաև դատաբժշկական փորձաքննության։ ՀՔԾ-ից դուրս գալուց հետո Էդմոն Մարուքյանը պատասխանեց լրագրողների հարցերին.
Նայում ես Փաշինյան-Բադասյան հանդիպման ձայնագրությունը, և տպավորություն է ստեղծվում, թե կարծես երկրի համար կարևոր պաշտոնները զբաղեցնող այս երկու անձինք միմյանց հանդիպել են շատ տևական դադարից հետո ու միմյանց գործից անտեղյակ լինելով՝ փորձում են կոնստրուկտիվ քննարկման իմիտացիա ստեղծել:
Մայիսի 12-ին 3-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերում անցկացվել են անվտանգության ապահովման միջոցառումներ։