Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբի թիմերը մարզումները վերսկսելուց հետո անցկացնում են նաև ընկերական հանդիպումներ:
Կատալոնական «Բարսելոնա»-ն չի կարողանա գնել ՊՍԺ-ի բրազիլացի հարձակվող Նեյմարին:
ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանը իր գործով առաջին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հարցերին պատասխանելիս նախ խնդրեց, որ իր հետ հարցազրույց անցկացնող լրագրողները լինեն դիմակներով՝ հանուն այն երեխաների, որոնց բուժում է:
Կառավարությունը միաձայն հաստատեց երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023թթ. ծրագրերը: Ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանի՝ նախագծի նպատակն ու խնդիրն է՝ աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը:
2020թ. մայիսի 4-ին՝ ժամը 15։45-ին, քաղաքացին հաղորդում է ներկայացրել այն մասին, որ 2020թ. փետրվար վերջին՝ կեսօրվա ժամերին, իր ամուսնու ընկերը Երևան քաղաքի Ավան, Մարշալ Խուդյակով փողոցի տներից մեկի ննջասենյակում սեքսուալ բնույթի բռնի գործողություններ է կատարել 2011թ. ծնված իր անչափահաս դստեր նկատմամբ։
Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հերթական առցանց մրցաշարը կկազմակերպի, որին կմասնակցի նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:
ԱԺ այսօրվա արտահերթ նիստում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը փոխվարչապետ Տիգրան Ավինյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ են անում ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք այս ընթացքում գտնվել են Միացյալ Նահանգներում, և նրանց վիզայի ժամկետը լրացել է:
Ակնհայտ է, որ որևէ լուծում չի կարող ընդունելի լինել միաժամանակ և Հայաստանի, և Ադրբեջանի ժողովուրդների համար, իսկ Արցախի կամ Ղարաբաղի ժողովուրդ եզրույթն իմ համար հասկանալի չէ։ «Լուծումն ընդունելի պիտի լինի ժողովուրդների համար» թեզի առաջքաշումը գուցե կարելի է դիտարկել բանակցություններն անընդհատ շարունակելու և միաժամանակ որևէ փաստաթղթի ստորագրումից հրաժարվելու ռազմավարության համատեքստում։
«Կարծում եմ՝ իրականում պարզ էր, որ փակ է հայ-վրացական սահմանը, ուստի իրենք ունենալու էին այդ խնդիրը: Այսինքն՝ մեքենաներով գալ այնտեղ և պահանջել, որպեսզի թույլ տանք անցնեն… եկեք հասկանանք, թե սա ինչ ծավալների հետո կարող է բերել, և քանի քաղաքացի կարող է նույն ճանապարհով փորձել հետո վերադառնալ:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով Ս. Բարսեղյանին մեղադրանք է առաջադրվել այն հանցավոր արարքի կատարման համար, որ նա, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության տնտեսական վարչության ավտոտնտեսության պետի պաշտոնը, 2017-2018 թվականների ընթացքում կատարել է իրեն վստահված առանձնապես խոշոր չափերի՝ 18,384,000 ՀՀ դրամ արժողությամբ գույքի վատնում: Այս մասին հայտնում են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից:
Եվ այսպես, արտակարգ դրությունը երկարացվեց ևս մեկ ամսով: Եթե երկիրը գրեթե լիովին բաց է, ու շուտով կաշխատեն նաև առևտրի կենտրոններն ու հասարակական տրանսպորտը, մնում է ենթադրել, որ արտակարգ դրություն ասվածն իշխանություններին պետք է սոսկ հեռախոսազանգերը հսկողության տակ պահելու, մեդիան վերահսկելու, հանրահավաքներ թույլ չտալու և, ամենակարևորը՝ սահմանադրական հանրաքվեն հետաձգելու համար:
ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կորոնավիրուսի թեստի պատասխանը բացասական է, նա որևէ գանգատ չունի:
«Արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիների հարցի հետ կապված կարգավորումն իրականում մեր դաշտում չէ: ՌԴ-ի, Վրաստանի, Իրանի և այլ երկրների գործընկերների հետ մենք ունենք որոշակի պայմանավորվածություններ, համապատասխան որոշումներ, որոնցով փաստացի քաղաքացիների համար արգելափակել ենք մուտքը դեպի մեր սահման, միայն բացառիկ դեպքերում ենք թույլ տալիս դեպի Հայաստան մուտք այլ երկրների քաղաքացիների: Այս նույն մոտեցումը գործում է, օրինակ, Ռուսաստանում: Կարծում եմ՝ մեր գալիք քննարկվելիք թեմաններից մեկը սա է լինելու մեր գործընկերների հետ»,- այս մասին ԱԺ արտահերթ նիստում հայտնեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, տեղի ունեցավ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի և ԱԺ նախկին աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալի պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով առաջին դատական նիստը:
ՀՀ գլխավոր դատախազությունը հայտարարություն է տարածել ՀՀ գլխավոր դատախազին առընթեր որակավորման հանձնաժողովի երկու փորձագետ անդամի նշանակման համար դիմելու վերաբերյալ։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր ԱԺ արտահերթ նիստում անդրադարձավ Ռուսաստանի Դաշնությունից դեպի Հայաստան կատարվող չվերթերին:
Համազգային այգու՝ «Հայ պարկ»-ի ստեղծման ծրագիրն է այսօր քննարկվել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ նախագահի նստավայրում տեղի ունեցած աշխատանքային հանդիպմանը:
Իմ և իմ մեծ ընտանիքի անունից ցանկանում եմ խորին շնորհակալությունս և երախտագիտությունս հայտնել Ձեզ և Ձեր կառավարությանը Ձեր երկրում ինձ համար նման նպաստավոր պայմաններ ստեղծելու առնչությամբ:
Կառավարությունը արտոնություն տրամադրեց «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ին, որի ներդրումային ծրագրի շրջանակում 2020 թվականի մայիսի 22-ից մինչև 2021-ի դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող ապրանքների համար ավելացված արժեքի հարկի վճարման ժամկետը հետաձգվում է 3 տարով:
Ի՞նչ է կատարվում Ազգային Ժողովում. Հյուրը՝ Տարոն Սիմոնյանն է. ՈՒՂԻՂ
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ ստացվել են թեստավորված 30 փորձանմուշի հետազոտության արդյունքները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 455 հազարը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն այսօր խորհրդարանում հայտնեց, որ սահմանափակումների մեղմացումից հետո հայտարարվել են որոշակի կանոններ, որոնց խախտումը կհանգեցնի տուգանքի: «Պատասխանատվություն է գործում նաև տնտեսվարողների նկատմամբ, ցավոք, այդ ցանկերն օրեցօր ավելանում են, և պարետի որոշմամբ փակվում են տասնյակ տնտեսվարողներ՝ ժամանակավորապես: Կարծում եմ՝ այս մեխանիզմն ուղղակի այս փուլում անհրաժեշտություն է, քանի որ այժմ դրան այլընտրանք դեռևս չկա: Հիմա […]
Փոխվարչապետ Տիգրան Ավինյան այսօր խորհրդարանում անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված մահճակալային ֆոնդին, նշեց, որ այս պահին կա 2000 մահճակալ:
Մայիսի 14-ին, ժամը 09։46-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Բասեն գյուղի 1-ին փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկի անասնագոմում տեղի է ունեցել փլուզում:
2020 թվականի մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ից 14։00-ն ընկած ժամանակահատվածում, հակառակորդը մարտական հենակետերից, ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով, երկու կամ ավելի անձանց ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, տարբեր տրամաչափի զենքերից կրակոցներ է արձակել Տավուշի մարզի Բերքաբեր համայնքի տների ուղղությամբ, սակայն հանցագործությունն ավարտին չի հասցվել՝ իր կամքից անկախ հանգամանքներով:
ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանը ֆեյսբության իր էջում գրել է պաշտոնից ազատվելու իր որոշման պատճառների մասին. «ԲՈԿ-ի նախագահի պաշտոնից ազատման որոշումս ունի երեք շերտ․ 1․ Կրթության և գիտության բարեփոխման իմ պատկերացումները չեն համընկել նախարարության ռազմավարության հետ և ժամանակի ընթացքում այդ հակասությունները խորացել են։ Չնայած այդ տեսակետերի տարբերության, աշխատել եմ խղճի թելադրանքով։ Համակարգում բարեփոխում անելու համար անհրաժեշտ […]
Ռուսաստանի մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան, ով վարակվել էր կորոնավիրուսով, ապաքինվել է:
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի խոսքով՝ այս որոշման վերաբերյալ հանրության շրջանում արդեն ձևավորվել է որոշակի դիսկուրս, ուստի ցանկանում է ամփոփ ներկայացնել Կառավարության առաջիկա քայլերը և համաճարակային ընթացիկ վիճակին:
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն այսօր աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել: Լուրը 168.am-ի հետ զրույցում հաստատեց Սմբատ Գոգյանը: