Այս իրադարձությունները մեր պատմության մեջ բնորոշվելու են որպես ազգային խայտառակություն. Վիկտոր Սողոմոնյան. News.am

Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը՝ անդրադառնալով չորս նախկին վարչապետների երաշխավորությամբ Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու միջնորդությունը մերժելու՝ դատավոր Աննա Դանիբեկյանի որոշմանը։

«Այսօրվա վճիռը, ինչպես նաև դրան նախորդող գործընթացներն ապացուցեցին, որ տեղի ունեցողը նախագահ Քոչարյանի հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդում է, ընդ որում՝ սա այդպիսի հետապնդման ամենալկտի ու սանձարձակ տեսակն է։ Ցավոք, մենք ականատես ենք դառնում իրադարձությունների, որոնք մեր պատմության մեջ բնորոշվելու են որպես ազգային խայտառակություն»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031