Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ գրելով. «To Joy Խմբի ղեկավար, GLASE-ի, որտեղ աշխատում եմ իբրև ավագ խորհրդական, հիմնադիր չինացի գործարար Լյու Ջուն Քինգի խնդրանքով և օգնությամբ Երևանում գործող մի քանի հիվանդանոցներին օգնության կարգով դիմակներ ենք բաժանել։
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած տեղեկատվության համաձայն, ս.թ. մայիսի 18-22-ը Ադրբեջանում անցկացվելու է օպերատիվ-մարտավարական լայնածավալ զորավարժություն: Հատկանշական է, որ զորավարժությունն ունի բացառապես հարձակողական բնույթ, որի ընթացքում խաղարկվելու են հրթիռահրետանային, ավիացիոն, գերճշգրիտ սպառազինության զանգվածային հարվածներ հակառակորդի օպերատիվ խորությամբ:
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը մայիսի 13-ին տեսակոնֆերանսի միջոցով ԻԻՀ մաքսային ծառայության ղեկավար Մեհդի Միրաշրաֆի հետ քննարկել է երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Մեղրի-Նորդուզ սահմանային անցակետին վերաբերող մի շարք հարցեր:
ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել. ՈՒՂԻՂ
Ցանկացած իրավաբան հասկանում է, որ որևէ իրավական հիմք չկար մերժելու այդ միջնորդությունները, հատկապես այս կորոնավիրուսի վտանգի պայմաններում, երբ աշխարհի բոլոր երկրներում մարդկանց խափանման միջոցը փոխում են: Հետևաբար, դատավորը՝ որպես իրավաբան, նման որոշում ընդունել չէր կարող: Ի՞նչ ճնշումների է ենթարկվում դատավորը կամ իր ընտանիքի անդամները, չեմ կարող ասել, բայց միանգամայն հասկանալի է, որ այս որոշումն ընդունողը ոչ թե դատավորն էր, այլ Նիկոլ Փաշինյանը:
Իրանում կորոնավիրուսի մայիսի 14-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, վարակակիրների թիվն ավելացել է 1 808-ով՝ ընդհանուրը դառնալով 114 հազար 533:
Մայիսի 14-ի կեսօրից հետո Սյունիքում և Արցախում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ:
ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը դեռևս դժվարանում է մեկնաբանել, թե ինչու մոտ երկու ամիս առաջ դատարանին ներկայացված և մայիսի 8-ին դատարանում քննված՝ Ռոբերտ Քոչարյանին նախկին վարչապետների անձնական երաշխավորությամբ կամ գրավի դիմաց ազատ արձակելու միջնորդության մեջ ներկայացված փաստերը բավարար չէին եղել դատավոր Աննա Դանիբեկյանի համար, որպեսզի նա փոխեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց՝ կալանավորումը:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ ԵԱՏՄ անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովը, որը պլանավորվում էր մայիսի 19-ին Մինսկում, կանցնի տեսակոնֆերանսի ձևաչափով:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներից մեկը մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող Արդարադատության նախարար Ռուստամ Բադասայանին և փորձեց նրան ներկայացնել իր խնդիրները, սակայն նախարարը հեռացավ՝ չլսելով նրան։
«Քրեակատարողական հիմնարկներում որևէ դատապարտյալ և կալանավորված անձ այս պահի դրությամբ չի վարակվել կորոնավիրուսով»,- այս մասին այսօր հրավիրած ասուլիսի ժամանակ տեղեկացրեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
Բարձրագույն որակավորման կոմիտեի (ԲՈԿ) նախագահ Սմբատ Գոգյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել այսօր:
Մամուլում տեղեկություն տարածվեց, որ վրացի սահմանապահները գիշերվա ժամը 2-ին գործողություններ են սկսել իրականացնել՝ ստիպելով Վերին Լարսի անցակետում գտնվող ՀՀ քաղաքացիներին հեռանալ տարածքից։
Հյուսիսային ուղղությամբ գործող զորամասերից մեկի զինծառայողները մայիսի 13-ին ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային մարտավարական զորախաղերում, որոնց նպատակն էր կատարելագործել ընդգրկված ուժերի ներդաշնակման մակարդակը, գործնական ունակություններն ու դաշտային վարժվածությունը, ինչպես նաև ճշտել մարտական պատրաստականության բարձր աստիճանների բերման պլանների իրատեսությունն ու ձևավորել մարտական գործողությունների իրականացման միասնական մոտեցումներ:
«Երբ բոլորս միասին միավորենք մեր ուժերը, կկարողանանք կառավարելի դարձնել այս համաճարակը և բոլոր այն սարքավորումները, որոնք ձեռք են բերվել, հնարավոր կլինի կիրառել անհրաժեշտության դեպքում և չենք ունենա դեպքեր, երբ մարդը արհետսական շնչառության սարքի կարիք կունենա, բայց, ցավոք, այն իր համար առկա չի լինի։ Եվ այս դեպքում կունենանք շատ մահեր»։
«Դուք ինչե՞ր եք գրում ինձ, կարա՞ք դրա պատասխանը տաք. Կանայք արդեն տղամարդկանց տվել-անցել են»
Արցախի Հանրապետության ոստիկանության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ արտակարգ իրավիճակի ռեժիմով պայմանավորված, անձանց ազատ տեղաշարժի իրավունքների նկատմամբ կիրառվող սահմանափակումների ապահովման և տրանսպորտային միջոցների շարժը վերահսկելու նպատակով, ԱՀ ոստիկանության կողմից 2020 թվականի մայիսի 13-ից, ժամը 14:00-ից հետևյալ վայրերում տեղադրվել են հատուկ անցակետեր:
«ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ինքնամեկուսացվել է»,- այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը՝ հայտնելով, որ Առողջապահության նախարարությունում գրանցվել է դեպք, և որոշ աշխատակիցներ, այդ թվում և ԱՆ նախարարը ինքնամեկուսացել են։
«Երեկ է թեստը հանձնել և բացասական է եղել, բայց համապատասխան ցուցում ունի միառժամանակ ինքնամեկուսացվելու, որովհետև վարակակիրների հետ շփում է ունեցել»,- Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի առողջական վիճակի մասին մեր հարցին ի պատասխան՝ տեղեկացրեց նախարարի խոսնակ Արմինե Մուրադյանը:
Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում պարզաբանում է ներկայացրել ճանապարհային ոստիկանության ծածուկ ծառայության հետ կապված։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և բելառուսական «Նեմանի» հարձակվող Գեղամ Կադիմյանն ընդգրկվել է առաջնության 8-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմում:
Վրաստանի կառավարությունը որոշում է կայացրել հանել երեք հոգուց ոչ ավելի հավաքվելու վերաբերյալ սահմանափակումը և վերաբացել կորոնավիրուսի հետևանքով փակված գեղեցկության սրահները:
Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում Եկմալյան փողոցի 4-16 շենքի բնակիչները՝ իշխանությունից պահանջելով լուծել իրենց բնակարանային խնդիրները։
Կառավարության շենքի դիմաց այսօր բողոքի ակցիա իրականացնող քաղաքացին մոտեցավ Կառավարության շենքից դուրս եկող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին ու բողոքեց, որ իր իրավունքները խախտվում են։
«Կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակից ելնելով՝ ՀՀ-ում արտակարգ դրությունը երկարաձգվել է մինչև հունիսի 13-ը, որովհետև այն գործիքակազմը, որն անհրաժեշտ է վարակի դեմ արդյունավետ պայքար մղելու համար՝ այս պահի դրությամբ հնարավոր է արտակարգ դրության իրավական ռեժիմի պայմաններում»,- մամլո ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ հողի սահքով պայմանավորված վթարվել է «Արզնի 1 – Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով ս.թ. մայիսի 14-ին ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը ժամը 12.00-ն կդադարեցվի Երևան քաղաքի հետեւյալ տարածքների ջրամատակարարումը՝
Սահմանադրական դատարանի նախագահ պարոն Հրայր Թովմասյանը Վենետիկի հանձնաժողովի հիմնադրման երեսունամյակի առթիվ շնորհավորել է հանձնաժողովի նախագահ պարոն Ջիանի Բուքիքիոյին և մյուս անդամներին՝ մաղթելով հետագա արդյունավետ գործունեություն, ընդգծելով հանձնաժողովի կարևորագույն դերը եվրոպական ընտանիքի գործունեության հիմքում ընկած արժեքների պաշտպանության և երաշխավորման գործում։
Ապրիլի 7-ին ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ից ոստիկանության հասարակական անվտանգության ապահովման գլխավոր վարչություն գրություն էր ստացվել, որ Իրանի Իսլամական Հանրապետությունում Ինտերպոլի ԱԿԲ-ի կողմից, որպես անհայտ կորած, միջազգային հետախուզում է իրականացվում ԻԻՀ 13 և 5 տարեկան երկու քաղաքացիների նկատմամբ:
Ռումինիայի խորհրդարանի հայ պատգամավորներ՝ Հայ-ռումինական բարեկամության խորհրդարանական խմբի ղեկավար, Ռումինիայի Հայոց միության նախագահ Վարուժան Ոսկանյանի և ազգային փոքրամասնությունների խմբի ղեկավար Վարուժան Փամբուկչյանի՝ Ռումինիայի խորհրդարանին ներկայացված Հայոց ցեղասպանության ճանաչման ու դատապարտման վերաբերյալ քաղաքական հայտարարությունը հրապարակվել է Պատգամավորների պալատի պաշտոնական կայքում:
Ահա այն վերջին շանսը, որով փորձ է արվում ժողովրդին շեղել իր պահանջներից ու իրավաչափ սպասումներից…