
Կապանի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Մայիսի 8-ին ոստիկանության Կապանի բաժնում «Հայանտառ» ՊՈԱԿ Կապանի անտառտնտեսությունից գրություն էր ստացվել, որ Ճակատեն գյուղի անտառամասում հայտնաբերվել են ապօրինի հատած 19 տարբեր տեսակի ու տրամագծի ծառեր:
Ձեռնարկված համալիր որոնողական աշխատանքների ընթացքում քրեական հետախույզները տեղեկություններ ստացան, որ ծառահատումները հնարավոր է կատարած լինի նույն գյուղի 66-ամյա մի բնակիչ:
Բացատրական աշխատանքի արդյունքում կասկածվողը ներկայացել է ոստիկանության Կապանի բաժին:
Պարզվել է` նա ապրիլի 21-ից մայիսի 6-ը նշված տարածքից ապօրինի հատել է 12 բոխի, 3 թխկի, 3 կաղնի և մեկ կեռասենի:
Հանգամանքները պարզվում են:
Բնությանը պատճառված վնասի չափը ճշտվում է:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: