ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Վատիկանում Հայաստանի Հանրապետության նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:
Օրերս տեսակապի միջոցով անցկացված Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի հերթական նիստի ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անուղղակիորեն մերժեց Հայաստանի և Բելառուսի՝ գազի սակագներն իջեցնելու վերաբերյալ պահանջները։ ՌԴ նախագահը կարծիք հայտնեց, որ ԵԱՏՄ-ում գազի գնի միասնական բանաձևի կիրառման համար անհրաժեշտ է ինտեգրման մակարդակ, որն այսօր դեռ չկա:
«Երբ ազատ ժամանակ է լինում՝ շրջում եմ քաղաքում, ու տեսնում եմ մեր ազգաբնակչության կողմից մասնավորապես դիմակների կրելու հետ կապված վերաբերմունքը։ Դիմակ կրելը մեկ այլ բան է, ճիշտ կրելը՝ մեկ այլ բան։ Բոլոր երկրներում արվում են այն միջոցառումները, ինչ Հայաստանում, ուղղակի այստեղ կարգապահության հարցն է։ Ականջալուր պետք է լինեն բոլոր հորդորներին»,- ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ Առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը՝ խոսելով Հայաստանի՝ տարածաշրջանում ամենավատ ցուցանիշ ունենալու մասին։
Ֆրանսիացի հանրահայտ կոմպոզիտոր Ժյուլ Մասնեի «Մանոն» օպերան, որի հայաստանյան պրեմիերան տեղի է ունեցել 2018 թվականի հոկտեմբերի 7-ին, առցանց կցուցադրվի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:
Արթուր Վանեցյանը հաստատեց. ինքը Հռոմում հանդիպել է Միքայել Մինասյանի հետ
Այսօր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:
Օրեր առաջ ասուլիսի ժամանակ Արցախյան ազատամարտի մասնակից, 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցող Հայկ Եղիազարյանը հայտնել էր, որ 18 տարի շարունակ ինքը և շուրջ 200 ազատամարտիկ պետպատվերի շրջանակում բուժում են ստացել «Սթրես» կենտրոնում, որն այնուհետև դարձել է այլ հիվանդանոցի բաժանմունք, իսկ այս տարի այդ պետպատվերը վերացվել է: Պարզելու համար, թե ի՞նչ հիմքով է հանվել պետպատվերը՝ հարցում էինք ուղարկել Առողջապահության նախարարություն: Նախարարի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վահե Հակոբյանը մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնում է, որ նախարարի հրամանով ուսումնասիրություններ են իրականացվում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց բուժման և խնամքի ծառայություններ իրականացնող կազմակերպություններում:
ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը մամլո ասուլիսի ժամանակ ներկայացրեց Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդությամբ պայմանավորված համաճարակային իրավիճակը:
Շախմատի պատանեկան մի շարք տարիքային առաջնությունները հետաձգվել են:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 25-ին ստորագրել է hրամանագիր Կարեն Բորիսի Դանիելյանին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակելու մասին՝ ազատելով նրան Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ – պետաիրավական վարչության պետի պաշտոնից:
Մայիսի 25-ին ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ։
Մայիսի 25-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակավայրեր։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար (1993-1995 թթ.), 1995-1999թթ. ԱԺ պատգամավոր և ԱԺ ֆինանսատնտեսական հանձնաժողովի նախագահ, Բանկերի միության նախկին նախագահ , Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոն պետական հիմնադրամի տնօրեն տնտեսագետ Արմեն Եղիազարյանն է:
Մեկնարկել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ:
Երեկ լուսադեմին քրեական գործի շրջանակներում բերման էր ենթարկվել և ազատ արձակվել Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը:
Իտալական «Ռոմա» ֆուտբոլային ակումբը չի հրաժարվում Հայաստանի ազգային թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու գաղափարից:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 525 հազարից:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ Կապանում տեղի ունեցած իրադարձություններին:
Շատ է խոսվել այն փաստի մասին, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության առանցքում անկյունաքարային նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաներն ու տարբեր քաղաքական հնարքները, որոնց նա դիմում է բավական հաճախակի։
ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով կորոնավիրուսով վարակվածների այսօրվա ռեկորդային ցուցանիշին: «Այսօր կորոնավիրուսի դեպքերով ՀՀ-ում ռեկորդ է գրացվել՝ 452 դեպք։ Համարյա այնքան, ինչքան Վրաստանում 3.5 ամսում։ Հատկանշական է, որ դեպքերի բացարձակ թվով անցանք Մոլդովայից։
ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում:
Առանձնահատուկ շնորհավորանքներս եմ հղում նաև մեր բոլոր մանկավարժներին, որոնք իրենց ուսերին են կրում արժանի սերունդներ կրթելու և դաստիարակելու բարդ ու պատասխանատու առաքելությունը: Սիրելի՛ ուսուցիչներ, դուք բոլորդ արժանի եք առանձնակի երախտագիտության ու խոնարհումի:
Այն, որ կորոնավիրուսի նոր բռնկում կա երկրում, որը շատ վտանգավոր է, լսում ենք արդեն վարչապետ Նիկոլ Փաշինյանից, որի խոսքով՝ վերջին օրերին վարակման դեպքերի աճի հիմնական պատճառն արդյունաբերական ձեռնարկություններն են, սպասարկման ոլորտը:
Անձնակազմի դաշտային վարժվածության մակարդակը բարձրացնելու, ստորաբաժանումների ներդաշնակման և փոխգործակցության կազմակերպման հմտությունները կատարելագործելու նպատակով 4-րդ զորամիավորումում անցկացվում են ճամբարային հավաքներ:
ՀՀ պարետի մայիսի 22-ի N82 և N83 որոշումների համաձայն՝ այսօր՝ 25.05.2020թ, 24 ժամով կասեցվել է հանրային սննդի 46 օբյեկտների աշխատանքը։
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ մայիսի 8-ին ԱԺ-ում իր և Սասուն Միքայելյանի միջև տեղի ունեցած ծեծկռտուքից հետո վերջինիս հետ չի հանդիպել:
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կոչ է արել ռուսաստանցիներին ձեռնպահ մնալ արտասահմանյան ուղևորություններից:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Մայիսի 25-ին հաշվետու զեկույցով հանդես է եկել Արտաքին գործերի նախարարությունը՝ նախարար Զոհրաբ Մնացականյանի գլխավորությամբ:
«Մենք հույս ունեինք, որ հեղափոխությունից հետո Հայաստանում ժողովրդավարությունը և ազատ խոսքը նահանջ չի ապրելու, բայց յուրաքանչյուր կաշկանդված խոսք հենց այն վտանգն է, որը չպետք է տեղի ունենա ժողովրդավարական երկրում»,- այս մասին «Լուսավոր Հայաստան» խմբակցության հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց պատգամավոր Մանե Թանդիլյանը՝ անդրադառնալով մայիսի 8-ին խորհրդարանում տեղի ունեցած միջադեպին:
Այս տարի դպրոցական վերջին զանգը որպես միջոցառում անսովոր է՝ առանց առանձնահատուկ հանդիսությունների: Սակայն հանդիսություններն իրականում ընդամենը երևույթի արտաքին մասն են: Դուք ավարտում եք դպրոցն, ավարտվում է ձեր կյանքի մի հետաքրքիր, հուզումնալից ու զգացմունքային շրջան: