Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել Սամվել Բաբայանի հետ

Այսօր «Ազատ հայրենիք-ՔՄԴ» կուսակցությունների դաշինքի անունից Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը համագործակցության հուշագիր է ստորագրել «Միասնական հայրենիք» կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հետ:

Հարությունյանը նշել է, որ, ստանձնելով Արցախի ղեկավարի պաշտոնը, անհրաժեշտություն է տեսնում խորհրդարանական աշխատանքում ունենալ այնպիսի մթնոլորտ, որը նպաստելու է նախընտրական իրենց ծրագրերը դարձնելու միասնական և կյանքի կոչելու:

Արցախի նախագահը վստահեցրել է, որ իրենց աշխատանքի առանցքում լինելու է հանդուրժողականությունը:

«Ամենագլխավոր խնդիրը մեր թիմի համար լինելու է ծրագրի իրականացումը, որ հասարակության մեջ վստահություն լինի, թե սոցիալական վիճակը կբարելավենք, բոլոր ոլորտներում կկարողանանք զարգացում ապահովել: Ովքեր գիտակցում են` ինչ վիճակում ենք այսօր` ներքին և արտաքին առումներով, խորհուրդ կտամ անկեղծ լծվել աշխատանքին, որ կարողանանք մեր երկիրն առաջ տանել: Սա ուղղակի խնդրանք է, կոչ բոլորին, որ կարողանանք զարգացում ապահովել»,- իր հերթին՝ հավելել է Սամվել Բաբայանը:

Ավելի վաղ, 168.am-ի հետ զրույցում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի խոսնակ Վահրամ Պողոսյանը նշել էր, որ համագործակցության հուշագիրը ենթադրում է քաղաքական պատասխանատվության կիսում:

 

Տեսանյութեր

Լրահոս