Ռուսաստանի էներգետիկայի առաջին նախարարը՝ 68-ամյա Վլադիմիր Լոպուխինը կորոնավիրուսի հետևանքով մահացել է:
ԱԺ պատգամավոր Գևորգ Պապոյանը ս/թ մարտի 6-ին «Հրապարակ» թերթի կայքէջում զետեղված հարցազրույցում նշել էր. «…Ինչպես նշեցի ԱԺ ամբիոնից, գլուխս բարձր է, որովհետեւ ես երբեւէ որեւէ մեկից բան չեմ գողացել, որեւէ բան չեմ կեղծել, երբեք տերեր ման չեմ եկել, երբեք անօրինական բան չեմ արել։ Ինչից սկսվեց. սկսվեց նրանից, որ երեկ Էդմոն Մարուքյանն ու իրենց պատգամավորներն ինձ մեղադրեցին ՀՀԿ-ական լինելու մեջ՝ հիմնավորելով, որ […]
Հայաստանում իշխանության որակի և պետական պոպուլիզմի դրսևորումների մասին: Մենք առնչվում ենք նոր տիպի և սերնդի քաղաքական դերակատարների հետ, բայց զգում ենք լիարժեք պետական գործիչների բացակայությունը:
Երբ կորոնավիրուսը դեռ նոր էր հայտնվել թերթերի գլխագրերում, այն անվանում էին «թոքաբորբի անհայտ տեսակ»: Համակարգչային տոմոգրաֆիան իսկապես ցույց էր տալիս, որ թոքերում փոփոխություններ կան, բայց թոքաբորբ բուժող սովորական դեղամիջոցներն արդյունավետ չէին: Արյան մեջ թթվածնի մակարդակը շեշտակիորեն ընկնում էր: Եվ թոքերի արհեստական օդափոխման սարքերը ոչ միշտ էին օգնում: Այս մասին գրում է poisknews.ru կայքը:
Փաստաբան Տիգրան Աթանեսյանի բնակարանի վրա հարձակման փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել և ուղարկվել նախաքննության:
Արդյոք սուտ խոսելը, խաբելը կամ վարկաբեկելը բնավորությո՞ւն է, թե՞ էպիզոդիկ մի բան: Կարծում ենք՝ այն ախտանիշ է, ՀՀ նոր իշխանություններին շատ բնորոշ մի բան, ինչը դրսևորվում է թե ներսում, թե դրսում, այդ թվում՝ Վենետիկի հանձնաժողովի նկատմամբ:
Իրանում մայիսի 26-ի վիճակագրական տվյալների համաձայն, նախորդ օրվա համեմատ, կորոնավիրուսով վարակվածների թիվն ավելացել է 1787-ով՝ ընդհանուրը դառնալով 139 հազար 511:
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ Լևոն Մնացականյանն ազատվեց աշխատանքից: Ոստիկանությունում Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարեց, որ ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Երևանի ավագանին շարունակում է քննարկել ԵԿՄ-ին անհատույց տարածքներ տրամադրելու հարցը: Ավագանու մի շարք անդամներ պնդում են, որ այդ տարածքներն այն մարդկանց համար են, որոնք հայրենիք են ազատագրել, ոմանք էլ հակառակ կարծիքին են, որ այդ տարածքներում գործել կամ այժմ էլ գործում են մանկապարտեզներ, և այդ մի քանի քառակուսի մետրն անգամ կարող է պետք լինել երեխաներին, որոնք էլ մեր ապագա զինվորներն են: Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը չհամաձայնեց փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանի այն պնդմանը, որ, եթե այդ տարածքները ԵԿՄ-ին չտրամադրեն, ապա կանգնելու են խնդրի առաջ, թե ինչի՞ համար դրանք օգտագործեն:
ՀՀ-ում կորոնավիրուսային հիվանդության թեստերը չեն վերջացել, նախարարությունն ապահովված է բավարար քանակությամբ թեստերով։
Երևանի ավագանին 41 կողմ, 6 ձեռնպահ, 0 դեմ ձայներով որոշեց փոխել Հ. Շիրազի փողոցում քաղաքացուն պատկանող հողի նշանակությունը՝ «արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակություն» կատեգորիայից փոխադրելով «բնակավայրերի» հողերի կատեգորիայի: Ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Իզաբելլա Աբգարյանը շտապեց հիշեցնել, որ, երբ ավագանին հողի նշանակության փոփոխությանը համաձայնություն է տալիս, դա դեռ չի նշանակում, որ համաձայնություն է տալիս նրան, թե ինչ է այնտեղ կառուցվելու:
Մայիսի 26-ի ցերեկը, 27-31-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի քաղաքային վաչությունը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ անընդունելի է մայիսի 24-ին Կապանում տեղի ունեցած իրադարձություններին քաղաքական ենթատեքստ տալը:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող «Գրադարանային համակարգ» ՀՈԱԿ-ի՝ աշխատանքից ազատված 11 աշխատակիցների՝ դատական հայցը վարույթ է ընդունել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի կողմից, նախագահող դատավոր՝ Ս.Հովսեփյան:
Վարակված աշխատակիցը աշխատում է շենքի 11-րդ հարկում, հիմնարկությունն ունի 216 աշխատակից:
Սիրանուշ Սահակյանը և Լևոն Գևորգյանը` Գուրգեն Մարգարյանի սպանության գործով ՄԻԵԴ վճռի մասին. ՈւՂԻՂ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիային՝ Վրաստանի ազգային տոնի առթիվ:
Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Թայլանդում մտցված արտակարգ դրության ռեժիմի ժամկետը երկարաձգվում է մինչև հունիսի 30-ը:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի խոսքով՝ ԱԺ-ում և այլուր դիմակ կրելու պարտադիր պահանջը պայմանավորված է պարետատան որոշմամբ` հաշվի առնելով վարավածների վիճակագրությունը և որոշակի հետազոտությունների արդյունքներ:
2020թ. մայիսի 25-ին՝ ժամը 12:30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Աբովյան քաղաքի «Սարալանջի» գերեզմանատան հարակից եկեղեցու մոտ տղամարդու դի կա:
«Հայաստանում կորոնավիրուսի դեմ պայքարը համարում եմ բնավ ոչ արդյունավետ և ոչ այնքան կազմակերպված, քանի որ որոշում և օրենք ընդունելը մի բան է, դրանց կիրարկմանը հետևելը և վերահսկողություն իրականացնելը՝ մեկ այլ բան»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը։
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «2020 թվականի մայիսի 21-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի կողմից կայացված որոշմամբ բեկանվել է ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 2020 թվականի ապրիլի 1-ին կայացված որոշումը, որով թույլատրելի էր ճանաչվել ամբաստանյալ Վահագն Աբգարյանի նկատմամբ կալանավորման այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը: Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ գրավի կիրառումը որպես խափանման միջոց ճանաչվել է անթույլատրելի:
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հրապարակեց ՀՀ ԶՈՒ սպա Գուրգեն Մարգարյանի գործով «Մակուչյանն ու Մինասյանն ընդդեմ Ադրբեջանի և Հունգարիայի» վճիռը։
Վերջին երկու օրերի ընթացքում ընդամենը 5 տրանսպորտային միջոց է հայտնաբերվել, որոնք խախտել են հակահամաճարակային միջոցառումները. Երևանի ավագանու մայիսի 26-ի նիստի ժամանակ, ի պատասխան «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանի հարցին, թե քանի՞ անգամ են ախտահանվում տրանսպորտային միջոցները, և ովքե՞ր են դա վերահսկում, ասաց Քաղաքապետարանի աշխատակազմի Տրանսպորտի վարչության պետի պաշտոնակատար Էդգար Գալստյանը:
Կորոնավիրուսն ախտորոշող թեստավորման արդյունքներով Շվեդիայում 300 բուժաշխատողի մոտ Covid-19 է հաստատվել:
Իտալիայի արտաքին գործերի նախարար Լուիջի Դի Մայոն առաջարկել է հունիսի 15-ից վերականգնել ԵՄ տարածքում ազատ տեղաշարժի հնարավորությունը:
Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Փաստահավաք հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը: Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը․
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ ԱԻՊԾ ստորաբաժանումների կողմից վերջին երեք օրերին հսկիչ-անցագրային կետերում պարտադիր ախտահանվել են Հայաստանի Հանրապետությունից Արցախի Հանրապետություն մուտք գործած ընդհանուր թվով 716 տրանսպորտային միջոց (մարդատար և բեռնատար):
«Ինչ ջուռի մարդ ասես` կա Ազգային ժողովում». Վաղարշակ Հակոբյանն առաջարկում է մտածել որոշներին իրենց խոսքերի համար պատասխանատվության ենթարկելու մասին