Բաժիններ՝

Նվերը շնչահեղձ էր լինում. Կապանում բերման ենթարկվածի կինը մանրամասներ է պատմում. tert.am

Երեկ լուսադեմին քրեական գործի շրջանակներում բերման էր ենթարկվել և ազատ արձակվել Քաջարանի բնակիչ Նվեր Խաչատրյանը: Tert.am-ի հետ զրույցում նրա կինը՝ Լիլիթ Գևորգյանը դեպքից մանրամասներ է պատմել:

«Գիշերվա ժամը 4-ին կամ 4:30-ին են տարել Նվերին, զանգահարել են, դուրս են հրավիրել, որից հետո իր հետ ժամը 9-ին էլ եմ խոսացել, երբ դեռ դրսում էր, ինչից կարճ ժամանակ անց նրա հեռախոսն անհասանելի է դարձել: Որոշ ժամանակ անց իմացա, որ իրեն, տղաներին՝ Լևոնին և Խորենին տարել են ոստիկանություն»,-ասաց Լիլիթ Գևորգյանը:

Լիլիթ Գալստյանը նաև հայտնեց, որ Լևոնին տանելուց հետո ընկերները գնացել են, որպեսզի պարզեն, թե ինչ է կատարվում: Նրա խոսքով՝ ոստիկանները բռնություն են կիրառել, ամուսինը կապտուկներ ունի. «Ոստիկաններն ասացին, թե ամեն ինչ օրենքի սահմաններում են արել,այնինչ, հնարավոր չէ ձեռքերը բռնելով նման կապտուկներ լինեն: Քննությունը կպարզի: Նվերը թոքերի հետ կապված առողջական խնդիրներ ունի, իմ հարազատներն ասեցին, որ Նվերը շնչահեղձ էր լինում, դժվար էր շնչում, մենք էլ գիտենք, որ նա թոքերի խնդիր ունի: Ոստիկանները ասեցին՝ սխալմունք է եղել, որ Նվերին տարել են, ինքը Խորենի հետ էր, նրա հետ բռնել են: Լևոնին տանից են տարել, Խորենին ու Նվերին՝ դրսից»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս