Արթուր Վանեցյանը կրկին ՀՔԾ-ում է՝ Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում

ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը Վատիկանում Հայաստանի Հանրապետության  նախկին դեսպան Միքայել Մինասյանի հայտարարության շրջանակներում կրկին հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

Հիշեցնենք, որ Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Ստի վերջը» խորագրով առաջին տեսանյութում մանրամասներ էր ներկայացրել իր և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հանդիպումից: Ըստ Միքայել Մինասյանի՝ Արթուր Վանեցյանը, որպես Սուրհանդակ, իրեն է փոխանցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկը, որի համաձայն՝ Միքայել Մինասյանի նկատմամբ բոլոր քրեական գործերը, քրեական հետապնդումները կդադարեցվեն, եթե Մինասյանն ինչ-որ հիմնադրամի մուծի սիմվոլիկ գումար, դրանից հետո չգա Հայաստան ու հայտարարի, որ դառնում է ապաքաղաքական մարդ:

Արթուր Վանեցյանը խոստացավ հարցերին պատասխանել ՀՔԾ-ից դուրս գալուց հետո, բայց հաստատեց, որ հանդիպել է Միքայել Մինասյանի հետ, ինչ վերաբերում է   Միքայել Մինասյանի բնորոշմանը, թե  ԱԱԾ նախկին ղեկավարը սուրհանդակի դեր է կատարել, Վանեցյանն ասաց.

«Ես կարող եմ ասել միայն մեկ բան, ես գործել եմ բացառապես իմ պաշտոնեական լիազորությունների շրջանակում»:

Հիշեցնենք, որ Մինասյանի հայտարարության շրջանակներում Վանեցյանը ՀՔԾ էր հրավիրվել նաև մայիսի 7-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս