Բաժիններ՝

Ուժեղ քամու հետևանքով տուժել է Շիրակի մարզի Անի համայնքը

Մայիսի 25-ին գրանցված ուժեղ քամու հետևանքով տուժել են Շիրակի մարզի Անի համայնքի մի քանի բնակավայրեր։ Նախնական տվյալներով, վնասվել են Անի համայնքի Քարաբերդ բնակավայրի դպրոցի տանիքը, Գուսանագյուղի, Ձիթհանքովի, ինչպես նաև Բայանդուր համայնքի բնակելի մի շարք տների և օժանդակ կառույցների տանիքներ։ Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից, այս պահին Շիրակի մարզպետարանի պատասխանատուները, ԱԻՆ փրկարար ծառության Շիրակի մարզի փրկարարական վարչության աշխատակիցները աշխատանքներ են տանում ստացած ահազանգերին արձագանքելու և համայնքներին պատճառված վնասի չափերը հստակեցնելու ուղղությամբ։

Մարզի համայնքները քամուց վնասներ կրել էին նաև մայիսի 23-ին: Ըստ նախնական տվյալների, վնաս է կրել 18 համայնք, այդ թվում՝ Անի և Մարմաշեն խոշորացված համայնքների մի շարք բնակավայրեր։ Վնասվել էին բնակելի տների և օժանդակ կառույցների տանիքներ, շրջվել են էլեկտրասյուներ, ծառեր են արմատախիլ եղել:

Արմենուհի Մխոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031