Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության խնդիրների վերաբերյալ ԱԺ հանձնաժողովի արտահերթ նիստն անցկացվում է դռնփակ
Մեկնարկել է ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: Նիստի օրակարգում մեկ հարց է՝ ԲՈԿ-ի նախագահ Սմբատ Գոգյանի հրաժարականի և գրագողության առկա խնդիրների վերաբերյալ:
Նշենք, որ նիստին ներկա է նաև Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Գրիշա Թամրազյանը:
Նիստի մեկնարկից առաջ հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը հանձնաժողովի անդամներին առաջարկեց նիստն անցկացնել դռնփակ, ինչին ներկաները միաձայն կողմ քվեարկեցին: Դրանից հետո Մխիթար Հայրապետյանը նիստին ներկա լրատվամիջոցներին դուրս հրավիրեց: