Ոստիկանության Կապանի բաժնում ձերբակալված անձանց նկատմամբ ենթադրյալ բռնություն կիրառելու վերաբերյալ ԶԼՄ հրապարակումները ՀՀ գլխավոր դատախազությունից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստելու և ընթացքը լուծելու հանձնարարությամբ:
Մայիսի 10-ին, ժամը 14.55-ի սահմաններում, Երևան-Մեղրի ճանապարհի 100-րդ կմ-ին իրար էին բախվել «ՎԱԶ-21099» և «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի ավտոմեքենաներ. վարորդները և «ՎԱԶ-21099» երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց, որտեղ «ՎԱԶ-21099-ի» 51-ամյա վարորդը` Հայրապետ Բեգլարյանը, մահացել էր:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 502 հազարից:
2020թ. ապրիլի 29-ին՝ ժամը 13:30-ի սահմաններում, Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցներ Բ․ Հ․-ն, նրա եղբայրը՝ Լ․ Հ․-ն, Խ․ Մ․-ն և Մ․ Ս․-ն, կոմբինատի ավտոկայանատեղիում բռնություն գործադրելով, առևանգել են Շ. Մ․-ին և Խ.Մ․-ի կողմից վարվող ավտոմեքենայով տեղափոխել «Աժդանակ» ՍՊԸ-ի տարածք, Ա․ Հ․-ի և Գ․ Մ․-ի հետ ծեծի ենթարկել նրան:
168.am-ի տեղեկություններով` դեռևս մինչև Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը մեկնելը ՀՀ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանն աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը, սակայն, մինչ այսօր չի ստորագրվել:
Մայիսի 24-ին, ժամը 22:16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի մոտակայքում ծառը կոտրվել և ընկել է ճանապարհին՝ այն դարձնելով միակողմանի երթևեկելի:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մայիսի 25-ի ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:
Ժամը 20:30ի սահմաններում, Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ, 51-ամյա Վարդան Բաբայանի վարած «Jinbei» 525 AO 61 համարանիշի և Գորիս քաղաքի բնակիչ, 52-ամյա Արթուր Միրաքյանի վարած Mercedes E-200 մակնիշի 19 ՍՏ 745 համարանիշի ավտոմեքենաները:
Մայիսի 24-ին, ժամը 18:30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Թբիլիսյան խճուղում` Շամպայն գինիների գործարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ «BMW» մակնիշի ավտոմեքենան շրջվել է, կա տուժած:
Ավտոմեքենայի մեջ՝ միայն դիմակով, աշխատանքի վայրում՝ միայն դիմակով, որևէ բան գնելիս՝ միայն դիմակով, կանգառում տրանսպորտի սպասելիս՝ միայն դիմակով, փողոցում զրուցելիս՝ միայն դիմակով:
ՀՀ փոխվարչապետ, պարետ Տիգրան Ավինյանի որոշմամբ՝ մինչեւ հունիսի 3-ը ժամը 23։59-ը սահմանափակումներ են կիրառվելու Գեղարքունիքի մարզի Սեւան hամայնքում։
Քաջարանում տեղի ունեցած՝ անձի առերևույթ առևանգման դեպքի առթիվ քրեական գործի վերաբերյալ ՀՀ քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել:
Ինդոնեզիայում գտնվող Բալի կղզին միջազգային զբոսաշրջիկների համար բաց կլինի հոկտեմբերից:
Կատալոնական «Բարսելոնա»-ն մտադիր չէ վաճառել ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Անտուան Գրիզմանի տրանսֆերը:
Հունաստանում ներքին և արտաքին զբոսաշրջությունը խթանելու համար կառավարությունը մտադիր է նվազեցնել հանգստացողների շրջանում պահանջված բազմաթիվ իրերի և ծառայությունների գները։
Ապրիլի 15-ին, ժամը 21-ի սահմաններում, օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Հրազդանի բաժնում հաղորդում էր ստացվել, որ Հրազդան քաղաքի Երևանյան փողոցի բնակարաններից մեկի պատուհանի ճաղավանդակը պոկված է:
Իսպանիայի էկոլոգիական բարեփոխումների նախարար Տերեսա Ռիբերան տեղեկացրել է, որ իշխանությունները դիտարկում են միջազգային զբոսաշրջիկներին «անվտանգության միջանցք» տրամադրելու հնարավորությունը:
«Տիտանիկ» նավի խորտակումից հետո անցած 108 տարվա ընթացքում առաջին անգամ հետազոտողները մտադիր են նավի մնացորդները բաժանել մասերի, որպեսզի հանեն սարքավորումների բաղադրիչները:
Լանա Դել Ռեյը վերադառնում է նոր ձայնասկավառակով և դա անում է շատ ագերսիվ՝ քննադատելով Բեյոնսեին, Cardi B-ին, Արիանա Գրանդեին և այլ երգչուհիների, որոնք երգում են «սեքսի և դավաճանությունների» մասին: Նա նաև զայրացած է քննադատների վրա, որոնք բացասական կարծիք են հայտնում բարդ հարաբերությունների վերաբերյալ իր երգերի մասին և բոլոր մրցանակները հանձնում են սեռական կյանքի մասին երգերին:
Ձվեր հարել շաքարավազի հետ: Աստիճանաբար ավելացնել ալյուրը, լավ խառնել:
Ամերիկացի տատիկը, ով 20 տարեկանի տեսք ունի, իր արտաքինով ցնցել է համացանցը: Կնոջ պատմությունը գրավել է Daily Star-ին:
Բանկային համակարգի շուրջ վերջին շրջանում բարձրացված աղմուկը ոչ մի լավ բան չի խոստանում երկրի ֆինանսական կայունությանը։ Առանց այդ էլ, այն բավականաչափ լարվել է համավարակից հետո ի հայտ եկած ռիսկերի հետևանքով։ Այդ պայմաններում լրացուցիչ լարվածությունը չի բխում որևէ մեկի շահերից։ Այդ թվում՝ ինչպես բանկային համակարգի և տնտեսության, այնպես էլ՝ հասարակության։
Մայիսի 17-ին Արարատի մարզում կողոպուտ էր կատարվել:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտնել է երկրում թանգարանները և կրոնական հաստատությունները բացելու մտադրության մասին։
Քիչ առաջ Կապանի ոստիկանությունից դուրս բերեցին ձերբակալված անձանց, որպեսզի տեղափոխեն Երևան:
Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը րոպեներ առաջ դուրս եկավ Ոստիկանության Կապանի բաժանմունքից և ցուցարարներին հավաստիացրեց՝ ոստիկանությունից, Հատուկ քննչական ծառայության քննիչներից ստացել է երաշխիք առ այն, որ հարուցված քրեական գործի քննությունը տարվելու է արդար:
«Սա միանշանակ սպառնալիք է՝ ուղղված ցուցարարներին: Ահա այստեղ է, որ սխալվում է Նիկոլ Փաշինյանը: Նախ սկսենք նրանից, որ կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու: Արդեն մի քանի օր շարունակ ամբողջ Հայաստանը քննարկում է Փաշինյանի թիմակիցների և այս իշխանությունների կոռուպցիոն մեխանիզմները՝ կապված ադամանդի, մաքսանենգ ծխախոտի հետ: Ուրեմն, եթե կոռուպցիայի հետ կոմպրոմիս չի լինելու՝ պետք է առաջին հերթին սկսի իր հարազատներից և իշխանական թիմից: Բայց մենք տեսնում ենք, որ Փաշինյանն այդ թեմայից չի խոսում, անգամ չի հերքում, ամեն ինչ անում է, որպեսզի ուշադրությունը շեղի և կոռուպցիայի մեջ մեղադրում է մարդկանց, որոնք ընդամենն արդարություն են պահանջում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա գրառմանը:
Հայտնի մարդիկ անընդհատ իմիջային փոփոխություններ են անում: Նրանք թարմացնում են զգեստապահարանը, համապատասխանեցնում են դիմահարդարումը և աքսեսուարները, ինչպես նաև հետևում են սանրվածքին:
168.am-ի հետ զրույցում քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադառնալով Կապանում ստեղծված իրավիճակին, նշեց, որ խնդիրը ժողովրդի կողմից անարդար վերաբերմունքի ականատես լինելն է, այսինքն՝ կա կոնֆլիկտ, կա զարգացումներ, բայց ձերբակալում են մարդկանց՝ առանց որևէ հիմք ներկայացնելու:
Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գլխումս չի տեղավորվում՝ ինչպես է հնարավոր տեսնել կոնկրետ փաստացի ապացույցներ, որ ոստիկանությունում մարդիկ են խոշտանգվում, ու որպես արձագանք՝ զորք ուղարկել դրա դեմ բողոքողներին «ողջունելու» համար։