Հանդիպման օրակարգում էր ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացը։ Այս համատեքստում երկուստեք շեշտվեց Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը։
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը շատ կարևոր է միջազգային հանրության դիրքորոշման հստակ հնչեցման տեսանկյունից։ «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը։
«Քանի որ հարցը գտնվում է Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների լիազորությունների շրջանակներում, ավելի հստակ ժամկետներ դեռևս չենք կարող նշել, բայց որոշումը կայացված է, տեղափոխման գործընթացը սկսված է»,- նկատեց Պարոն Քրմոյանը։
Ծանր հանցագործությունները քննող Բաքվի դատարանում հուլիսի 11-ին տեղի է ունեցել բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով հերթական դատական նիստը:
2017թ. հունիսի 20-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը Երևան քաղաքի Տիգրան ՄԵծ պողոտայում գործող խանութում գաղտնի հափշտակել է քաղաքացու՝ «Սամսունգ» տեսակի բջջային հեռախոսը՝ պատճառելով զգալի չափերի գույքային վնաս:
Զինված ընդդիմության զինյալները հուլսի 11-ին Սիրիայի ռազմաօդային ուժերի կործանիչ են խոցել Մախրուսի շրջանի երկնքում:
Դանիական աշխարհահռչակ Outlandish խումբը երեկ լուծարվել է։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց խմբի անդամ Վաքաս Ալի Քադրին։ Նա հավելեց, որ այս պահին խմբի անդամները մեկնաբանություններ, հարցազրույցներ չեն ցանկանում տալ, իսկ պլանների մասին կտեղեկացնեն առաջիկայում։
«Մենք շնորհակալ ենք միջազգային բոլոր գործընկերներին, որ խնդիրները բարձրաձայնում են, լավագույն լուծումներ են առաջարկում, բայց միջազգային կառույցը չէ, որ պետք է որոշի անձի մեղավորությունը, դեպքի առկայությունը և, ի վերջո, պատասխանատվության եղանակը»:
Որքան շատ նման հրապարակումներ իրականացնեք, այդքան մեծ կլինի շահելու հավանականությունը: Չորս iPhone 7 բջջային հեռախոսները կխաղարկվեն #myamexcard գլխագրով հրապարակումներ կատարած Քարտատերերի միջև, իսկ ևս 1-ը կխաղարկվի #myamexcard գլխագրով հրապարակումները տարածած /share/ օգտատերերի միջև: Խրախուսե՛ք Ձեր ընկերներին տարածել Ձեր հրապարակումները, և նրանք նույնպես կդառնան մրցույթի մասնակից:
Ադրբեջանագետ և ռազմական փորձագետ Էդգար Էլբակյանը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ոչ մի բան չի փոխվելու այսօր կայանալիք հանդիպումից հետո:
Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումներն հիմնականում իրականացվում են 1 օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսլանդիայի Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Սիգրիդուր Բերգլինդ Այսգեյրսդոտիրը (նստավայրը՝ Մոսկվա):
Նրա խոսքով՝ քրեակատարողական հիմնարկում ներդրվելու են զբաղվածության օրենքով նախատեսված մասնագիտական վերապատրաստման ծրագրեր։ Անձին նոր գիտելիքներ, հմտություններ են հաղորդվելու քրեակատարողական հիմնարկի ներսում, որպեսզի ազատվելուց հետո զբաղվածության խնդիրն ավելի հեշտ լուծվի, իսկ մինչև 2018 թ. վերջ քրեակատարողական հիմնարկում առաջնային պոլիկլինիկական բուժօգնությունը կլինի առնվազն այն ծավալով և որակով, ինչպես քաղաքացիական բուժհիմնարկներում։
«ԴիջիՔեմփ» ամենամյա 5-րդ նորարարական ճամբարին մասնակցեցին 14-17 տարեկան նորարարական գաղափարներ ունեցող 45 պատանիներ: «ԴիջիՔեմփի» նպատակն էր աջակցել և ուղղորդել այս պատանիներին, օգնել նրանց զարգացնել իրենց տեխնոլոգիական գաղափարները և դրանք դարձնել բիզնես ծրագրեր:
Եվրամիության բոլոր 28 անդամ երկրները հավանություն են տվել ԵՄ – Ուկրաինա ասոցիացման համաձայնագրին:
Եվրամիությունը հավանություն է տվել 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության տրամադրմանը Հորդանանի համար:
Գերմանիայի հարավ-արևմտյան Բադեն-Վյուրթեմբերգ երկրամասում գնացքը դուրս է եկել ռելսերից:
Ռումինացի փորձագետն առաջարկել է Ռումինիային պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մոնիթորինգի և վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Գայանե Վասիլյանը՝ անդրադառնալով իրականացված աշխատանքներին, նշել է, որ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող 80-ից ավելի ծրագրերից արդեն իսկ մշակվել են 41 ծրագրի մոնիթորինգ և գնահատում իրականացնող գործիքակազմեր:
«SportMovie»-ն ներկայացրել է հումորային հաղորդում նվիրված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադառնալուն: Այս մասին գրում է Armsport.am-ը:
Հուլիսի 9-ին Գյումրու Վարդանանց հրապարակում կառապանի նկատմամբ ոստիկանի մասնակցությամբ տեղի ունեցած ծեծի առթիվ հարուցված քրեական գործն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն:
Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավայի նահանգում տեղացի աղբյուրի։
Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամն արդեն Լոնդոնում է:
Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների մարտական տեխնիկայի ժամանումով Ռումինիայի տարածք հուլիսի 11-ին սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները:
Նշենք, որ տուժածներից 44-ին ներարկվել է հակաթույն, իսկ մնացած 21-ի դեպքում բժշկական ցուցում չի եղել:
ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի որոշմամբ՝ Վահրամ Մկրտչյանը նշանակվել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ։
Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:
Հակոբ Ղահրամանյանը նշանակվել է հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ:
2016 թվականի հուլիսի 17-ին կազմակերպված խմբի անդամները զինված հարձակում են գործել ՊՊԾ գնդի վարչական շենքերի վրա՝ ծանրացուցիչ հանգամանքներում զավթել և պահել են գնդի վարչական շենքերը, շինություններն ու տարածքում գտնվող տրանսպորտի միջոցները, ինչպես նաև նույն եղանակով պատանդ են վերցրել ոստիկանության և «Շտապօգնության» աշխատակիցների:
Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 11-ին ստորագրել է հրամանագիր։