Մեր նախահայր Ադամի խոսակցական լեզուն Հայոց լեզուն էր: Խոսքիս հավաստումը սա է. քանզի առաջին նահապետները, ջրհեղեղից հետո Հայոց աշխարհում մոտ հարյուր հիսուն տարի բնակվելով, աճեցին, բազմացան:
Թուրքիայի առաջին կին բժիշկը եղել է ծագումով հայ Զարուհի Քավալջյանը: Այս մասին գրում է թուրքական «Akyazı.net» լրատվակայքը:
ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Դոնալդ Թրամփին պատկանող՝ գոլֆ խաղի համար մականների հավաքանին ԱՄՆ-ում 29,7 հազար դոլարով վաճառվել է աճուրդում:
Հուսով եմ՝ ժամանակի ընթացքում ինձ կհաջողվի այդ զգացումներն արտահայտել երաժշտության լեզվով։ Հայաստանը հիասքանչ երկիր է, շատ գեղեցիկ, որը քեզ լցնում է տպավորությունների հարուստ գունապնակով՝ սկսած վառ, հաճելի երանգներից մինչև ողբերգական։
«Երբևէ զենքի վաճառքը բիզնես չէ, դուք շատ լավ գիտեք, որ, երբ Իլհամ Ալիևն այդ քանակությամբ զենք է գնում, այդ զենքը մի օր պետք է մի տեղ կրակի, և, եթե Ռուսաստանի համար Ադրբեջանը «կթու կով» է, այդ զենքը վաղը-մյուս օրը պատուհաս է դառնալու Արցախի և Հայաստանի համար»:
Իտալիայի ոստիկանությունն առգրավել է Ամեդեո Մոդիլյանիի 21 ստեղծագործություններ, որոնք ցուցադրվում էին Ջենովայի Պալացո Դուկալեում (Դքսի պալատում)՝ այդ նավահանգստային քաղաքի կենտրոնական ցուցահանդեսային հարթակներից մեկում:
«Ամեն անգամ, երբ խոսում ենք նրա մասին, թե պատերազմ կլինի՞, թե՞ չէ, պետք է հիշենք Չեխովի այս խոսքը. եթե թատերական ներկայացման ժամանակ պատից կախած է հրացանը, ապա մինչև ներկայացման ավարտն այդ հրացանը պետք է կրակի: Հիմա Ադրբեջանը զինվում է ու զինվում է բացառիկ տեմպերով, խոսքը վերաբերում է բոլոր տեսակի զինատեսակներին՝ հրթիռներին, արկերին, որոնք արձակելու է պատերազմի ժամանակ»:
2016-17թթ. մրցաշրջանի ավարտից հետո «Բարսելոնայից» հեռացավ գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն: Նրա տեղը եկավ «Ատլետիկի» նախկին մարզիչ Էռնեստո Վալվերդեն:
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժած ՀՀ երկու քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում:
Գերմանիայի փախստականների և ներգաղթյալների հարցերով դաշնային գրասենյակի տվյալներով՝ Թուրքիայում տեղի ունեցած ռազմական հեղաշրջման տապալված փորձից հետո 2017 թվականին ավելացել են այդ երկրից ստացվող ապաստանի դիմումները:
Բնակչության բնական աճն այն կարևոր բաղադրիչներից է, որն ապահովում է հասարակության բնականոն զարգացումը և հնարավորություն է տալիս դրա հիման վրա կատարել ռազմավարական կանխատեսումներ: Ոչ մի երկիր չի կարող ծրագրավորել իր հետագա սոցիալ-տնտեսական, քաղաքական և մշակութային զարգացումն առանց հստակ ժողովրդագրական քաղաքականության, որի նշանակությունը ժամանակակից աշխարհում գնալով աճում է:
Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով 2014 թվականից բանտում է և դատապարտված է 17 տարվա ազատազրկման, բանտից փախուստի է դիմել:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել պետական հատուկ ծառայություն իրականացնող անձի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերի հիման վրա:
Հուլիսի 13-ին, ժամը 8.40-ին, հիվանդանոցից ոստիկանության Վաղարշապատի բաժնում հաղորդում է ստացվել, որ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող վերք, պարանոցի ձախ կեսի ծակած-կտրած վերք» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 1981 թ. ծնված Արտաշես Վ.-ն:
2017 թվականի «Ավրորա» մրցանակի դափնեկիր Թոմ Քաթինայի գործունեության մասին պատմող «Նուբայի սիրտը» կինոնկարը հուլիսի 14-ին ցուցադրվեց «Ոսկե ծիրան» 14-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Երևանյան պրեմիերաներ» շարքում: Ֆիլմի ռեժիսորը Քենեթ Ա. Կարլսոնն է:
Այն կօգնի կարճ ժամանակի ընթացքում մաշկը դարձնել ավելի փափուկ։ Այն բավական հեշտ է պատրաստվում և արագորեն ներծծվում է մաշկի մեջ։ Օգտակար է կնճիռների, ինչպես նաև մաշկային այլ խնդիրների դեմ պայքարում։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պարկեշտությունը համարում է ժամանակակից աշխարհում առաջնորդի գլխավոր որակը:
Հուլիսի 13-ին, ժամը 10.00-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, գողություն կատարելու կասկածանքով, Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 10 հասցեի մոտից Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1964 թ. ծնված Արտուշ Մ.-ին:
Ուկրաինացի ուժայինները Պետեկամուտների նախկին նախարար Ալեքսանդր Կլիմենկոյի բնակարանից 12 միլիարդ դոլար գումար են առգրավել: Այս մասին հայտնում է ուկրաինական УНИАН կայքը՝ մեջ բերելով Ուկրաինայի ներքին գործերի նախարար Արսեն Ավակովի՝ ճեպազրույցի ժամանակ կատարված հայտարարությունը:
Եգիպտական Հուրգադայում հուլիսի 14-ին տեղի ունեցած միջադեպի արդյունքում, երբ անհայտ անձը հյուրանոցում հարձակվել էր զբոսաշրջիկների վրա, տուժել է Հայաստանի Հանրապետության երկու քաղաքի: Այս մասին թվիթերի իր միկրոբլոգում գրել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Ինչպես հաղորդում է լրագրող և փորձագետ Գրեմ Հանթերը, «Մանչեսթեր Յունայթեդը» լուրջ հետաքրքրություն է ցուցաբերում «Մոնակոյի» հարձակվող Կիլիան Մբապեի նկատմամբ:
«Հողի աճուրդը հայտարարված է 2017 թվականի օգոստոսի 7-ին: Արեւային էլեկտրակայանի կառուցմամբ եւ շահագործմամբ հետաքրքրված են Հայաստանում գործող «Ֆեբուս Էներջիկ» եւ «Էկոդավ» ընկերությունները: Աճուրդի կայացումից հետո, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն շինարարական աշխատանքները: Հողը կտրվի սեփականության իրավունքով՝ էլեկտրաէներգիա արտադրելու նպատակով, որը կվաճառվի պետությանը»:
Հուլիսի 14-ին, ժամը 12:51-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Գեղաձոր գյուղում այրվում է անասնագոմ:
«Տոտենհեմը» մնում է Պրեմիեր լիգայի 20 ակումբներից միակը, որը դեռ ոչ մի ձեռքբերում չի կատարել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Ընդ որում, ակումբն աշխատել է մոտ 30 մլն եվրո՝ Նաբիլ Պենտալեբի («Շալկե»), Քլինթոն Նջիեի («Մարսել») և Ֆեդերիկո Ֆասիոյի («Ռոմա») վաճառքից:
Օրինապահ մարմինների կողմից նախկին նախարար Կլիմենկոյի այլ բնակարանների 183 խուզարկություն ևս իրականացվում է: Խուզարկության է ենթարկվում նաև նրա ընտանիքի անդամների ունեցվածքը:
Անմիջապես կասեցվել է 1232 արկղ խուրմայի և 462 արկղ չամիչի իրացումը՝ մինչև դրանց արտադրության, ժամկետների մասին հիմնավորումներ ստանալն ու օրենքով սահմանված կարգով մակնշելը։ Ընկերության ղեկավարին տրվել է թերի մակնշմամբ սննդամթերքի ողջ խմբաքանակի իրացումը կասեցնելու և շուկայից ետ կանչելու հանձնարարական:
Հուլիսի 14-ին, ժամը 17:35-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Բաղրամյան գյուղի գերեզմանատան մոտակա ջրանցքում հայտնաբերվել է դի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Այսօր շատ դժվար է պատկերացնել հրամանատարական կազմի միաբևեռ լինելը պատերազմական ամենօրյա գործողությունների մեջ գտնվող այնպիսի մի երկրում, ինչպիսին Արցախն է: Երկիր, որտեղ նախագահ ունենալը փոխարինվում է կոլեգիալ օրգանով՝ վերջին որոշումը կայացնելու: Իմ կարծիքով՝ դեռ վաղ է այսպիսի անցում կատարելու համար»,- նշեց բանախոսը:
2017թ. հուլիսի 11-ին՝ ժամը 21:30-ի սահմաններում, Գյումրի քաղաքում Վ.Սարգսյան փողոցից դեպի Շառլ Ազնավուրի հրապարակ տանող ավտոճանապարհին «OPEL ASTRA» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 2 հետիոտների՝ 1994թ. ծնված Ա.Մանուկյանին և 1987թ. ծնված Մ.Ղազարյանին, որի արդյունքում ստացած մարմնական վնասվածքներից վերջիններս մահացել են: