Բաժիններ՝

Հայկական և ադրբեջանական զինուժի կորուստները 2017-ի հունիսին. Razm.info

Razm.info մասնագիտացված կայքը բաց աղբյուրների մշտադիտարկման արդյունքում 2017թ. հունիս Ադրբեջանի պաշտպանական և անվտանգության համակարգերում արձանագրել է մահվան 6 դեպք, որից մարտական կորուստ են երեքը, իսկ մեկի մահվան հանգամանքների մասին տվյալներ դեռ չկան:

 Razm.info-ի հաղորդմամբ՝ Ադրբեջանի ՊՆ-ն մահվան 6 դեպքերից հայտնել է միայն մեկի մասին:

Մարտական կորուստներ

• Հունիսի 16-ին «հայկական կողմի կրակից» սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, շարքային  Շահվելադով Սուլթան Նիյազ օղլուն (Şahvələdov Sultan Niyaz oğlu): Այս մասին հայտնել է Ադրբեջանի ՊՆ-ն:

• Հունիսի 16-ին հայտնի է դարձել, որ նույն օրը սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1990-ին ծնված Ահմեդով Ազեր Ահմեդ/Աբբաս օղլուն (Əhmədov Azər Əhməd / Abbas oğlu): Ըստ սոցցանցերում տարածված տեղեկությունների՝ «սպանվել է ծառայողական պարտականությունները իրականացնելիս»:

• Հունիսի 25-ին Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի առաջնագծում «հայկական կողմի կրակոցից» սպանվել է Ադրբեջանի բանակի զինծառայող Բաբաև Իլքին Օգթայ օղլուն(Babayev İlkin Oqtay oğlu):

Ոչ մարտական կորուստներ

• Հունիսի 9-ին ավտովթարի հետևանքով մահացել է Ադրբեջանի ԶՈւ լեյտենանտ, 1993 թ. ծնված Մեսիև Սաբիգ Թելման օղլուն(Mesiyev Sabiq Telman oğlu):

• Հունիսի 14-ին Ադրբեջանի Ֆիզուլիի շրջանի զորամասերից մեկում ծառայակցի կրակոցից սպանվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Հուսեյնով Օրխանը (Hüseynov Orxan):

• Հունիսի 17-ին  անհայտ հանգամանքներում մահացել է Ադրբեջանի Աղդամի շրջանի զորամասերից մեկի զինծառայող, հետախույզ 32-ամյա Օջախվերդիև Ռուսլան Իլհամ օղլուն**(Ocaxverdiyev Ruslan İlham oğlu):

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին բաց աղբյուրներից հայտնի է դարձել հունվարի 1-ից հունիսի 30-ը Ադրբեջանի բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 1 3*
Փետրվար 9 1
Մարտ 3 2 2
Ապրիլ 1 5 1
Մայիս 1 3
Հունիս 3 3**
Ընդհանուր 18 17 3

 

2017-ի հունիսի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 6 դեպքի մասին։ Կորուստներից չորսը մարտական են: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է ևս 17 զինծառայող:

Մարտական 

• Հունիսի 16-ին հակառակորդը հաստոցավոր հակատանկային նռնականետներով կրակել է ՊԲ կենտրոնական ենթակայության զորամասերից մեկի պահպանության տեղամասի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել են ՊԲ 3 զինծառայող՝ Արայիկ Ռուդիկի Մատինյանը (ծնված 1997թ.), Վիգեն Ժիրայրի Պետրոսյանը (ծնված 1997թ.) և Վարդան Ծովակի Սարգսյանը (ծնված 1997թ.):

• Հունիսի 17-ին ՊԲ հյուսիսային ուղղության դիրքերից մեկում հակառակորդի հրազենի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Նարեկ Տիգրանի Գասպարյանը (ծնված 1997թ.):

Ոչ մարտական

• Հունիսի 1-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի պահեստում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայող, ենթասպա, 1981թ. ծնված Մելիք Դավիթի Խաչատրյանը՝ կախված վիճակում:

• Հունիսի 14-ին ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում մահացել է ՀՀ ԶՈւ պայմանագրային զինծառայող Նարեկ Ջիվանի Մխիթարյանը (ծնված 1995 թ.):

Վիրավորներ

• Հունիսի 16-ին հակառակորդի հրետանու և հրազենային կրակոցների հետևանքով վիրավորվել են ՊԲ զինծառայողներ Մյասնիկ Մարտինի Հովհաննիսյանը և Վարդան Արմենի Հարությունյանը, իսկ հունիսի 17-ին՝ Յուրի Զաքարյանը:

• Հունիսի 24-ին Վարդենիս-Շորժա ճանապարհի 25-րդ կմ-ին ՀՀ ՊՆ պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 6 մ սահել է մոտակա ձորակը։ Ավտովթարի հետևանքով հոսպիտալացվել է 14 պայմանագրային զինծառայող։

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից հունիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 35 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 3 3 1
Փետրվար 3 3 6
Մարտ 3 1 6
Ապրիլ 2 3 1
Մայիս 2 6 2
Հունիս 4 2 17
Ընդհանուր

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս