Երեք օրում երեք դանակահարություն Էրեբունու տարածքում. երեքն էլ բացահայտվել են:
Ճիշտ այդպես Քրիստոսի մարդեղությամբ աշխարհի նորոգումը եղավ նույն եղանակին:
Եռացող աղաջրի մեջ լցնել բրինձը և եփել մինչև պատրաստ լինելը: Այնուհետև քամել, ցողել սառը ջրի տակ, թողնել քամվի:
Շախմատի Հայաստանի հավաքականի առաջատար Լևոն Արոնյանը հաղթանակ տոնեց ՖԻԴԵ-ի Գրան Պրիի վերջին տուրում:
Transfermarkt-ը պորտուգալացուն գնահատում է 20 մլն եվրո:
Ներկայացուցիչների պալատի քաղաքական փոքրամասնության ղեկավար, դեմոկրատ կոնգրեսական Նենսի Փելոսին կոչ է արել Թրամփի թիմին՝ տրամադրել իրենց ամբողջ նամակագրությունը Ռուսաստանի հետ կապված հետաքննության ընթացքում:
«Ըստ էության, այն, որ այդպիսի պատերազմի հավանականությունը շատ մեծ է, փորձագետները խոսում են վերջին բոլոր ամիսներին։ Դադարը մեծ չէր, և հենց հարձակման համար պայմանները բարենպաստ լինեն, Ադրբեջանն օր օրի կակտիվանա Լեռնային Ղարաբաղում»։
Կեղծ թղթադրամներով 1500 դոլարի խաղադրույք էր կատարել:
«Հետճգնաժամային շրջանում Հայաստանի ՀՆԱ-ն մտավ վերականգնման փուլ` 2010-2016 թվականներին գրանցելով տարեկան միջինում 3.5% մեղմ աճի տեմպ: Այս աճը հիմնականում պայմանավորված էր տնտեսութ յան դիվերսիֆիկացման աստիճանի բարձրացմամբ և արտահանման աճով: 2015 թվականի ՀՆԱ-ի անկումը մեծապես պայմանավորված էր հայկական դրամի արժեզրկմամբ (շուրջ 30%) և Ռուսաստանի տնտեսական անկմամբ, որը Հա յաստանի խոշորագույն առևտրային գործընկերն է և մասնավոր տրանսֆերտների գլխավոր աղբյուրը: Այս գործոնները դանդաղեցրին տնտեսության վերականգնումը»,- ասված է զեկույցում:
«Սկզբում ավելի քիչ էին հաճախում, բայց հիմա աստիճանաբար հետաքրքրությունը մեծանում է, և հուսով եմ՝ դեռ կմեծանա էլ: Բացի այդ էլ՝ գիրք հիմնականում երիտասարդներն են գնում, իսկ հիմա ամառ է. ոչ համալսարաններն են բաց, ոչ էլ դպրոցները»,- ասաց աշխատակիցը:
Առաջնագիծը մշտական ջրով ապահովելու ծրագիրը մտել է շինարարական փուլ:
Ադրբեջանի ռազմական հանցագործ լինելու դիմագծի մասին հասատատումները սկսել են հնչել միջազգային կառույցներում: Ապրիլյան պատերազմի ընթացքում կատարված բարբարոսությունների մասին թե Արցախի եւ թե Հայաստանի Հանրապետության համապատասխան գերատեսչությունները դիվանագիտական ներկայացուցչությունների եւ միջազգային կառույցների ուղարկել էին թղթածրար Ադրբեջանի կողմից գործի դրված ամենաանմարդկային վայրագությունների վերաբերյալ:
Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն իրեն համեմատել է Իրաքի նախկին նախագահ Սադամ Հուսեյնի հետ:
Վիտամինների անբավարար քանակն առողջության հետ կապված տարբեր խնդիրների պատճառ կարող է դառնալ։ 9 վիտամին, որոնք հարկավոր են կնոջ առողջության համար։
«Յուվենթուսի» նախկին գլխավոր տնօրեն Լուչանո Մոջին մեկնաբանել է թուրինցիների պաշտպան Լեոնարդո Բոնուչիի տեղափոխությունը «Միլան»:
Ադրբեջանցի լրագրող Աֆգան Մուխտարլիի ձերբակալման գործում՝Ադրբեջանի պաշտոնական տեսանկյունը խստորեն տարբերվում է Մուխթարլիի փաստաբանի ներկայացրած տեղեկությունից: Արդյո՞ք լրագրողն ու քաղաքական ակտիվիստը ինքնուրույն է հատել վրաց-ադրբեջանական սահմանը:
Բոնուչիի նկատմամբ հետաքրքրություն էին ցուցաբերում «Բարսելոնան», «Մանչեսթեր Սիթին» և «Չելսին», բայց ֆուտբոլիստը ցանկացել է մնալ Իտալիայում:
«Մենք սկսում ենք մարմնավաճառների իրավունքների համար պայքարը: Այս գործում մեզ օգնելու նպատակով գործող մասնագիտացված մարմնավաճառներին խնդրում ենք կապ հաստատել մեզ հետ»,- ասված է հայտարարության մեջ:
Տ. Հայրապետյանը նկատեց նաև, որ Ադրբեջանը շարունակում է ի ցույց դնել իր ռազմական ներուժը, մասնավորապես՝ հունիսին տեղի ունեցած ադրբեջանաթուրքական զորավարժություններով. «Կրկին դեմոնստրատիվ կերպով ցույց են տալիս, որ իրենք չեն բացառում խնդրի լուծման ռազմական ճանապարհը»։
«Նարեկացի» արվեստի միությունում տեղի ունեցավ անվանի կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի` 2016 թվականին նոր ձևավորմամբ վերահրատարակված «Խմբերգեր» ձայնասկավառակի շնորհանդեսը, որը թողարկվել է «Նարեկացի» արվեստի միության կողմից 2014 թվականին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ներկա է գտնվել Եղվարդ քաղաքում նորակառույց Սուրբ Սարգիս եկեղեցու օծման արարողությանը, որը կառուցվել է Խաչատրյանների ընտանիքի բարերարությամբ:
«Իրավիճակը փոփոխական է. երբ ես ասում եմ՝ փոփոխական է, առաջին հերթին՝ նկատի ունեմ այն հանգամանքը, որ առաջնագծում իրավիճակային փոփոխությունները շատ արագ են լինում»:
Իսպանիայի ծովային փրկարար ծառայության աշխատակիցների կողմից Միջերկրական ծովում Ալժիրի 19 քաղաքացի են փրկել:
«Բնականաբար, ԵՄ-ն ամբողջությամբ դեմ կլինի այս նախագծին։ Պետք է տեսնել նաև, թե այս նախագիծն ինչպես է կիրառվելու։ Մնում է հուսալ, որ հարյուրավոր մարդիկ՝ դասախոսներ, դատավորներ, իրավաբաններ, բանտ չեն նետվի այս օրինագծի դեմ պայքարելու համար, ինչպես եղավ անցած տարվա հուլիսի դեպքերից հետո»,- նշեց պարոն Ղազարյանը։
«2002-2005թթ. մեր տնտեսության աճի պոտենցիալը 10% և ավելի չէր, ընդամենը 5-6% էր: Դրա համար հետո 14%-անոց անկում ունեցանք: Երբ տրանսֆերտների ծավալը պակասեց, ծանրաձողը միանգամից ընկավ մեր գլխին: Եվ այն ժամանակ որևէ մեկը չէր կանխատեսում դա, բանավեճ կար, թե երբ կլինի այդ անկումը` 2 թե 20 տարի հետո»:
Հուրգադայում զբոսաշրջիկների վրա հարձակում իրականացրած անձը գործել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կարգադրությամբ:
«Գյուլենականների դեմ պայքարն ամենաթեժ փուլում է գտնվում, քանի որ օրական 50-100 մարդ է ձերբակալվում գյուլենականության մակարդակով։ Դա ընդգրկում է բնակչության և տնտեսական բոլոր բնագավառները՝ գումարած բանակը»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց թուրքագետ Մուշեղ Խուդավերդյանը։
Թուրքիայի զինված ուժերը զինվորների ու ռազմական տեխնիկա է տեղափոխել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության (PYD) վերահսկողության տակ գտնվող Աֆրին շրջանին սահմանակից թուրքական Քիլիս բնակավայր:
«Այս ՄԺԾԾ-ի նախագծման մոդելավորումը տարբերվել է նախորդից»,- այսօր GIZ-ի աջակցությամբ կազմակերպված ՀՀ Միջնաժամկետ ծախսային ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց ՖՆ Բյուջետային գործընթացի կառավարման վարչության պետական բյուջեի եկամուտների ֆինանսական ծրագրավորման բաժնի պետ Ռուզաննա Գաբրիելյանը` ներկայացնելով փաստաթուղթը:
«Երբ «Սասնա ծռեր» խմբի անդամները հանձնվեցին, մենք արդեն ինտուիտիվ, նաև փորձից ելնելով՝ հասկացանք, որ այս մարդկանց տարրական իրավունքները չեն պաշտպանվելու, այս մարդիկ ենթարկվելու են և՛ անմարդկային վերաբերմունքի, և՛ խոշտանգումների, և՛ նրանց բոլոր տեսակի իրավունքները հաստատ խախտվելու էին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հելսինկյան ասոցիացիա» իրավապաշտպան հասարակական կազմակերպության նախագահ Նինա Կարապետյանցը: