Տրանսպորտային միջոցների հապաղումներից և կուտակումներից խուսափելու նպատակով` 2017 թ. հուլիսի 29-ից Երևանի Աթենքի-Վերֆելի-Ծիծեռնակաբերդի փողոցների շրջանաձև երթևեկության խաչմերուկում (Բրազիլիայի հրապարակ) կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Նյութերի նախապատրաստման ընթացքում Ս. Ա.-ն, իր հերթին, բացատրությամբ հայտնել է, որ ոստիկաններն են բռնություն գործադրել իր նկատմամբ` նախ պահանջել են դուրս գալ շուկայից, սակայն տեսնելով, որ պահանջը չի կատարվում, իրեն գցել են գետնին և ձեռքերով ու ոտքերով հարվածել` պատճառելով մարմնական վնասվածքներ:
Մանղալի վրա պատրաստված միսը ոչ միշտ է դառնում անվտանգ օգտագործման համար: Միսը համարվում է եփված, եթե կտրելիս չի հոսում արյունային հեղուկ: Խորովածի մսի պատրաստման ժամանակ առատորեն օգտագործել համեմունքներ՝ կարմիր և սև պղպեղ, մանանեխ, քրքում, ուրց և այլն, քանի որ դրանք օժտված են ախտահանող հատկություններով։
Հերբերտ Բաղդասարյանին բնութագրելու համար բավական է նրան անվանել ժուռնալիստիկայի նվիրյալ։ Այո, նա հենց այդպիսին էր։ Ընդամենը երկու հատիկ բառ և մարդու կերպարը պարզ է։ Հերբերտի պարագայում համարձակորեն կարելի է ասել, որ նա դատապարտված էր ժուռնալիստ դառնալ, ընտրելով ֆոտոժուռնալիստիկայի բնագավառը։
Ադրբեջանը մինչև 2017թ. հուլիսի 1-ը միջազգային ֆինանսական, բանկային և այլ վարկային կազմակերպությունների հետ կնքել է ընդհանուր առմամբ 11,2 մլրդ դոլարի վարկային համաձայնագրեր, ինչը 2017-ի հունվարի 1-ի համեմատ 285,4 մլն դոլարով կամ 2,6 տոկոսով ավելի է:
Պոլ Պոգբան նախորդ մրցաշրջանից առաջ 104 մլն եվրոյի դիմաց «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխվեց «Յուվենթուսից»՝ դառնալով ամենաթանկ ֆուտբոլիստը պատմության մեջ: Չնայած քննադատություններին, Մոուրինիոն ֆրանսիացուն համարում է իր թիմի կարևորագույն կատարողներից:
Սպիտակ տան խոսնակ Սառա Սանդերսը հայտարարել էր, որ Թրամփի մրցակից Քլինթոնի կուսակիցները՝ Դեմոկրատական կուսակցության անդամները, փաստացիորեն, համագործակցել են Ուկրաինայի դեսպանության հետ և փորձել վարկաբեկիչ տեղեկություններ տարածել Քլինթոնի մրցակիցների դեմ։
«Երբ ասում են՝ ավագ դպրոց, կենտրոնանում են մի խողովակի վրա, որը ես կանվանեմ որակյալ արտագաղթի ոչ թե հիմք, այլ դրա վրա կրթական բիզնեսի կազմակերպում»։
Թուրքական դատարանը պայմանական ազատ է արձակել «Ջումհուրիեթ» թերթի յոթ լրագրողների, ովքեր ձերբակալվել էին Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեղադրանքով:
15.04.2010թ.-ին Երևանի բնակչուհի Վ. Գ.-ի և «ԹՕՓ ՄՈՏՈՐՍ» ՍՊԸ-ի միջև կնքվել է ավտոմեքենայի առուվաճառքի պայմանագիր, որով գնորդը ձեռք է բերել 11.952.000 ՀՀ դրամ արժողությամբ 2010թ.-ի արտադրության «Մազդա 6» մակնիշի ավտոմեքենա: Սակայն երբ 2016թ.-ին Վ. Գ.-ն փորձել է վաճառել այն, պարզվել է, որ նշված ավտոմեքենան ոչ թե 2010թ., այլ 2008թ.-ի արտադրության է, և վերը նշված ընկերությունը խաբել է գնորդին` վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի` 7.897.800 ՀՀ դրամի գույքային վնաս:
Ճապոնիայի վարչապետ Շինձո Աբեն կոչ է արել Չինաստանի և Ռուսաստանի հետ համագործակցաբար ազդեցություն գործել Հյուսիսային Կորեայի վրա, որը հուլիսի 28-ին կրկին բալիստիկ հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբ:
Տավուշի մարզի դիրքերից մեկում հուլիսի 28-ին հրազենային կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:
Պակիստանի վարչապետ Նավազ Շարիֆը հրաժարական է տվել երկերի Գերագույն դատարանի կայացրած որոշումից հետո, որով վերջինս որակազրկել է Շարիֆին:
«Այդ մասով ունենք աճի բավական լուրջ դինամիկա: Ասեմ, որ տարվա սկզբից արդյունաբերությունում ապահովում ենք երկնիշ աճ: Վեց ամսվա ցուցանիշներով արդյունաբերության ոլորտում ունենք 12.4 տոկոս աճ: Հանքարդյունաբերության ոլորտում` 12.5 տոկոս աճ, մշակվող արդյունաբերությունում` 20 տոկոս աճ»,-ասաց Արմեն Եգանյանը:
Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունից հետո ամբողջ Սարդարապատ գյուղը շոկի մեջ է:
Նրա խոսքով՝ այս պահին ՀՀ-ում ամենառիսկային, խոցելի գոտին հենց Լոռին է. «Եթե նայեք առողջապահական տվյալները, դարձյալ Լոռին ամենախոցելին է, և այդտեղ նորից հանք բացել ուղղակի չի կարելի, շատ ճիշտ են անում, որ փակում են ճանապարհը»:
Սևանա լճի ափամերձ ու ջրածածկման վտանգի տակ հայտնված անտառային տարածքներում այս տարվա ընթացքում անտառմաքրման աշխատանքներ իրականացվել են 10 հեկտարի վրա:
Հանրապետության տարածքում օգոստոսը երկրորդ շոգ ամիսն է, սակայն մի շարք շրջաններում` Գեղարքունիքի հյուսիսային մասում, Արագածոտնի նախալեռներում, բարձր լեռնային շրջաններում, օգոստոսին ջերմաստիճանը փոքր-ինչ բարձր է հուլիսյան ջերմաստիճանից:
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին մեկնում է Մոսկվա` մասնակցելու «Միջազգային բանակային խաղեր-2017» մրցումների պաշտոնական բացման հանդիսավոր արարողությանը:
«Լիվերպուլի» կիսապաշտպանն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները «կապտանռնագույնների» հետ: ԱՊԼ-ի նախորդ մրցաշրջանում Կոուտինիոն անցկացրել է 31 խաղ, խփել է 13 գոլ և կատարել է 6 փոխանցում:
Հյուսիսային Կորեան հերթական հրթիռն է փորձարկել:
«Բոլորը գիտեն, որ Վերին Լարսը վստահելի սահման չէ։ Տարին մի քանի ամիս փակվում է եղանակների պատճառով, և այլն։ Վերջին երկու տարիների ընթացքում և՛ իշխանությունները, և՛ ձեռներեցները բողոքում են՝ սահմանը կամ փակ է, կամ ճանապարհը վատ վիճակում է, նաև ՌԴ մուտք գործելիս՝ փող են շորթում»։
Ֆրանսիական «La lettre Diplomatique» պարբերականի հուլիսյան համարում լույս է տեսել հոդվածաշար՝ նվիրված Հայաստանի և Ֆրանսիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
Budetezdorovy.ru-ն գրում է, որ ռեսպիրատոր հիվանդությունները չափազանց տարածված են։
ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ՊՆ վարչական համալիրում ընդունել է Հայաստանի հանրապետական կուսակցության երիտասարդական կազմակերպության Անդրանիկ Մարգարյանի անվան ամառային քաղաքական դպրոցի սաներին:
Հուլիսի 28-ին ՀՀ արտաքին գործերի նախարարությունում տեղի ունեցավ Կայուն զարգացման նպատակներն ազգայնացնող միջգերատեսչական խմբի և Նյու Յորքից ժամանած ՄԱԶԾ քաղաքականության և ծրագրերի աջակցության գրասենյակի կայուն զարգացման նպատակների ինտեգրման, խթանման և քաղաքականության մշակման աջակցության փորձագետների հանդիպումը, որին ողջույնի խոսքով հանդես եկավ ԱԳ նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը:
«Ամսական մինչև 360 000 այցելու ունեցող հարկային և մաքսային ծառայությունների կայքերը ստեղծված են եղել արդիական մոտեցումներով, սակայն ժամանակին համընթաց կատարելագործելու անհրաժեշտություն է առաջացել»,- նշել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանը:
Քրեական գործերի մեծ մասը վերաբերում է ամուսնու կողմից կիրառված բռնությանը՝ ծեծին, բացի այդ՝ գրանցվել են ընտանիքի անդամի կողմից կատարված սպանության, երեխաների նկատմամբ սեռական ոտնձգության, ծնողի կողմից երեխային պահելուց չարամտորեն խուսափելու դեպքեր եւ հանցավոր այլ դրսևորումներ։
Հուլիսի 28-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից կոլեգիայի հերթական նիստը: