Դեպքի օրն առավոտյան շուտ արթնացել է ընտանի կենդանիներին կերակրելու համար և այդ ժամանակ տեսել է աներոջը, նրան բարևել է, սակայն բարև չի առել, որից հետո նրան ասել է, որ սպասի, խոսելու բան ունի: Դրանից հետո մտել է տուն, ընտանիքի անդամները քնած են եղել, վերցրել է հրացանը, գնացել է աներոջ հետևից և վերը նշված հարցի պարզաբանման շուրջ վիճաբանության մեջ է մտել նրա հետ, որի ընթացքում աները չի հերքել իր կողմից նման արտահայտություններ անելու հանգամանքը, ավելին, ասել է, որ իր խոսքերը ճիշտ են:
Եթե մենք, մեր հարազատները զինված ենք հավատքի վահանով, զգեստավորվել ենք Քրիստոսվ և պատվիրանապահության սուսերն ենք կրում, ապա ոչինչ վտանգավոր չէ և առավել ևս, ամեն մի չարիք, կամ նեղություն մեզ համար միայն պսակների առիթ են:
Բրյուսելում ավարտվել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Միլիարդատեր Ուորեն Բաֆետն իրեն պատկանող Berkshire Hathaway հոլդինգի բաժնետոմսերի տեսքով 3,17 միլիարդ դոլար է նվիրաբերել հինգ բարեգործական հիմնադրամների:
«Սևանի իշխանն» իրականացնում է մանրաձկան և ձկան վերամշակման գործարանների շինարարությունը և շահագործումը, իսկ «Սևան Ակվան» նախաձեռնում է իրականացնել Սևանա լճում տեղակայվող առաջին մոդելային տնտեսության հիմնման և շահագործման աշխատանքները:
2017 թվականին կարևոր նախաձեռնություններ եղան, փետրվարին Արցախի նոր Սահմանադրության նախագծի հանրաքվեին 8 միջազգային դիտորդներից բաղկացած պատվիրակության ուղարկվեց: Նրանք հետևեցին քվեարկության ընթացքին` այցելելով 48 ընտրատեղամասեր: Հանրաքվեի ավարտին դիտորդները հրապարակեցին իրենց զեկույցը` նշելով , որ քվեարկությունը համապատասխանում է միջազգային չափանիշներին:
Եվրամիությունում նախագահող Էստոնիայի մայրաքաղաք Տալլինում 2017թ. հուլիսի 7-ին կայացել է Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների արդարադատության և ներքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպումը, որին մասնակցել է ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանի գլխավորած պատվիրակությունը:
Միանգամից մի քանի ռուսաստանաբնակ հայեր են ընդգրկվել GQ ամսագրի կազմած՝ երկրի 2017 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցանկում:
Օտար երկիր առանց վիզա ստանալու պահանջի այցելությունը վկայում է հյուրընկալվող և հյուրընկալող երկրների միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակի, ինչպես նաև քաղաքական նպատակահարմարության մասին: Հաճախ վիզային ռեժիմները վերացվում է հարևան բարեկամ երկրների միջև՝ ավելի դյուրին դարձնելու առևտուրը, զբոսաշրջությունն ու աշխատուժի հոսքը:
Հուլիսի 11-ին Երևանում սկսվեց Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի կազմում ընդգրկված անդամ պետությունների ՆԳ նախարարությունների (ոստիկանության) հատուկ նշանակության ստորաբաժանումների հրամանատարական կազմի ուսումնամեթոդական հավաքը:
Բերբերյանի խոսքով՝ նախարարությունը ոչ թե պետք է գյուղացուն մեղադրի, այլ հոգա նրա հոգսերը. «Վարունգի արտադրությունը մասսայական բնույթ չի կրում, և այդ խնդիրը պետք էր լուծել։ Այնպես որ, գյուղատնտեսությունը թան չէ, ամեն մարդու բան չէ»։
Ելիսեյան պալատը հրապարակել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ այս շաբաթ Փարիզ կատարելիք այցի մանրամասները. նախատեսվում են հանդիպումներ Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի հետ Սենայի երկու ափերին, ընտանեկան ընթրիք Էյֆելյան աշտարակի վրա և ռազմական շքերթ Բաստիլի գրավման օրվա առթիվ:
«Ես եմ» և «Պատիվ ունեմ» ծրագրերի հանրային քննարկումների շրջանակում հուլիսի 11-ին պաշտպանության նախարարն ընդունել է փոքր և միջին բիզնեսի խթանմամբ զբաղվող հասարակական կազմակերպությունների, վենչուրային հիմնադրամների և գործարար շրջանակների ներկայացուցիչների։
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի համաձայն` համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրություններ կարող են անցկացվել տարին մինչև չորս անգամ: Համայնքի ղեկավարի և ավագանու անդամի հերթական ընտրությունների քվեարկության օրերը յուրաքանչյուր տարվա համար սահմանում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Հուլիսի 9-ը Արգենտինայի Հանրապետության անկախության օրն է. 2017 թվականին նշվում է անկախության 201-ամյակը։
Բրյուսելում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը:
Ջութակահարը պատմեց, որ այստեղ նա մեկ անգամ ելույթ է ունեցել իսրայելաբնակ դաշնակահար Վահագն Պապյանի հետ, իսկ հիմա որպես սոլիստ է ներկայանում. «Վահագնն ինձ համար ավելի քան դաշնակահար կամ դիրիժոր է, նա իմ մեծ եղբայրն է»։
«ՆԱՏՕ-ն միանշանակ սատարում է Ուկրաինայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»:
Հայաստանի կառավարությունը նախատեսում է սեղմ ժամկետներում թատերահամերգային, թանգարանային, սպորտային, ժամանցային կենտրոնների համար ներդնել էլեկտրոնային տոմսերի տեղեկատվական-հաշվարկային միասնական ավտոմատացված համակարգ, ինչը վաճառքի հնարավոր բոլոր ուղիների միջոցներով տոմսերի ձեռքբերումը կդարձնի առավել դյուրին ու հարմարավետ:
Իտալական «Միլանը» նոր պայմանագիր է ստորագրել թիմի դարպասապահ Ջանմլուիջի Դոննարումայի հետ:
Տիբեթյան իմաստունները մշակել են երեխայի հետ վարվելու, դաստիարակող, միաժամանակ՝ նրա ինքնությունը չնսեմացնող մի մեթոդ, որի հիմնական կարգախոսն է՝ պատժի բացակայությունը՝ թե՛ մարմնական, թե՛ բարոյական տեսանկյունից:
Ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները շրջադարձային են այն իմաստով, որ նոր ձևավորված Ազգային ժողովն արդեն գործելու է փոփոխված Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական կառավարման համակարգում, ինչը ենթադրում է խորհրդարանի դերի և նշանակության հայեցակարգային վերանայում և, համապատասխանաբար, պետական իշխանության բարձրագույն մարմինների համակարգում օրենսդիր մարմնի կարգավիճակի էական փոփոխություն:
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանն անդրադարձել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակմանը և հիշատակել կոնսենսուսի սկզբունքի չարաշահումը, մասնավորապես, Ադրբեջանի կողմից:
Վիետնամի եւ Միացյալ Նահանգների միջեւ երկկողմ առեւտրի ծավալն անցած 16 տարում 43,5 անգամ աճել է:
ՀՀ կենտրոնական բանկի ձևավորած Գեղարվեստական խորհուրդն իր աշխատանքային հանդիպումների ընթացքում Հայ առաքելական եկեղեցու ներկայացուցիչների, մտավորականների հետ քննարկել է ՀՀ 3-րդ սերնդի թղթադրամների անվանական արժեքների թեմաները:
«ԴիջիՔեմփ 2017»-ի առաջին հորիզոնականն է զբաղեցրել 14-ամյա Արամ Պողոսյանի «Խելացի լույս» և «Խոսող գազ» գաղափարների շուրջ ձևավորված թիմը: «Խելացի լույս» համակարգը հեռախոսի ծրագրային ապահովման միջոցով անջատում կամ միացնում է էլեկտրականությունը: Իսկ «Խոսող գազ» գաղափարի նպատակն է՝ կանխել գազի արտահոսքը: Սարքը գազի արտահոսքի դեպքում ձայնային ազդանշան է արձակում: Եթե սարքից օգտվողը գազի արտահոսքի դեպքում 5 վայրկյանում չի անջատում գազի մուտքը, ապա բնակչին ուղարկվում է արտահոսքի մասին հաղորդագրություն:
Հայաստանը միջազգային հանրությունից ակնկալում է Ադրբեջանին զսպելու նպատակով առավել շոշափելի միջոցների ձեռնարկում:
Ստամբուլում հուլիսի 5-ին ձերբակալված իրավապաշտպանների կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս յոթ օրով:
Քանի դեռ Ադրբեջանը չի կատարում 1994-95թթ. զինադադարի եռակողմ համաձայնագրերով ստանձնած իր միջազգային պարտավորությունները, հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներին ձեռք բերված համաձայնությունները, հատկապես զինադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման վերաբերյալ, որը կարող է նաև կանխարգելման մեխանիզմ հանդիսանալ, ապա հենց Ադրբեջանի ղեկավարությունն է կրում իր սադրանքների հետևանքների համար ողջ պատասխանատվությունը:
Սև կետերը բավական տարածված խնդիր են, որից ազատվելն այնքան էլ հեշտ չէ։ Այս միջոցները կարող են օգնել։