
Մխիթարյանը վերադառնում է արձակուրդից. SportMovie-ի հումորային տեսանյութ

«SportMovie»-ն ներկայացրել է հումորային հաղորդում նվիրված անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վերադառնալուն: Այս մասին գրում է Armsport.am-ը: Օգտագործվել է Էդի Մերֆիի դերակատարմամբ «Խենթ պրոֆեսորը» ֆիլմը: Հիշեցնենք, որ օրեր առաջ մանչեսթերցիները թվիթերյան էջում հրապարակել էին Հենրիխ Մխիթարյանի լուսանկարը, որում ակնհայտորեն երևում էր նրա փորը: Օգտատերերի կատակների պատճառով մամուլի ծառայությունը ստիպված էր ջնջել այդ լուսանկարը: