
«Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից որևէ արդյունք ակնկալելը միամտություն է». Ադրբեջանագետ

Ադրբեջանագետ և ռազմական փորձագետ Էդգար Էլբակյանը վստահ է՝ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների այսօրվա հանդիպումից պետք չէ որևէ ակնկալիք ունենալ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշեց, որ ոչ մի բան չի փոխվելու այսօր կայանալիք հանդիպումից հետո:
«Բանակցություններ շատ վաղուց արդեն չեն տարվում: Այն, ինչ կատարվում է հիմա, և այն, ինչ մենք կոչում ենք բանակցային պրոցես, իրականում բռնության մակարդակը գոնե մի փոքր նվազեցնելուն ուղղված կարծիքների փոխանակություն է»:
Մեկ այլ ադրբեջանագետ՝ Տարոն Հովհաննիսյանն էլ համաձայնեց, որ ակնկալիքներ պետք չէ ունենալ Նալբանդյան-Մամեդյարով հանդիպումից: «Բանակցությունները չեն կարող այսուհետ ինչ-որ օգուտ տալ, եթե նախորդ բանակցությունների պայմանավորվածությունները չեն կատարվել, իսկ նախորդներից գրեթե ոչ մեկի պայմանավորվածությունները չեն կատարվել, մասնավորապես, խոսքը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունների մասին է: Քանի դեռ Ադրբեջանը չի համաձայնել մեխանիզմների ներդրմանը, բանակցություններից որևէ այլ արդյուք ակնկալելը միամտություն է»,- նշեց Տարոն Հովհաննիսյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում: