Վրաստանի Ներքին գործերի նախարարության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ միջոցառման արդյունքում 2 անձ է ձերբակալվել «օրենքով գող» լինելու մեղադրանքով։
2017 թվականի հուլիսի 1-ին, Արարատի մարզի 30-ամյա բնակչուհին ներկայացել է և հայտնել, որ 2017 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, իրեն առևանգել է նախկին ամուսինը՝ 2 ընկերների հետ և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայով տարել դեպի Այնթապ գյուղի գերեզմանատուն, որից հետո ընկերները հեռացել են։ Ըստ կնոջ հայտարարության՝ ամուսինն առաջարկել է հաշտվել, ինչը մերժել է, որից հետո իրեն գցել է ավտոմեքենայի բեռնախցիկի մեջ, տեղափոխել տարբեր վայրեր և պարբերաբար բռնություն գործադրել։
Մեքենան մի կայանեք արգելված վայրերում, այլապես գործին կմիջամտի հատուկ տարհանման ծառայությունը։
Շատերին պատմել եմ Հայաստանի մասին։ Ես Փարիզում ռեստորաններ ունեի և դրանց այցելուների 90 տոկոսը ֆրանսիացիներ էին, միայն 10 տոկոսը՝ հայեր։ Ինձ հաճախ հարցնում էին, թե որտեղ է Հայաստանը, և ես միշտ բացատրում էի, պատմում մեր պատմությունը։ Այժմ բազմաթիվ ֆրանսիացիներ այցելում են մեր երկիր և տարբեր տեսարժան վայրեր գնում։
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
«ԱրՄաթ» ամառային ճամբարը յուրահատուկ է նրանով, որ աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայ երիտասարդները կսովորեն և ազատ ժամանակ կանցկացնեն միասին, ինչը կարող է լավ ընկերության և գործընկերության հիմք հանդիսանալ: Ճամբարի նպատակներից է նաև՝ դպրոցականների մոտ զարգացնել թիմային ոգու գաղափարը:
Նիգերիայում «Բոկո Հարամ» ծայրահեղական իսլամիստական խմբավորման շուրջ 700 գրոհային հանձնվել է զինվորականներին:
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել կիսապաշտպանին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Փարիզցիներն ակտիվ հետաքրքրություն են ցուցաբերում Կոուտինիոյի նկատմամբ և պատրաստ են բանակցություններ վարել նրա հետ:
Սարգիս Սեդրակյանի համոզմամբ՝ լավ կլինի, եթե այդ հողերն անցնեն պետության ենթակայության տակ, որովհետև մասնավորին փոխանցելու դեպքում գյուղացին չի կարողանա այդ հողերը գնել, կգնեն օլիգարխները, և Հայաստանում ֆեոդալիզմն ավելի մեծ թափ կստանա։
Բոլիվիայի նախագահ Էվո Մորալեսին սոցիալական ցանցերում մահով են սպառնացել:
Գիշերային ավազակները տուն էին ներխուժել պատուհանից:
Մոսկվայում տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հանդիպումը:
«Ներկայացված առաջարկությունների փաթեթը, ըստ ամենայնի, առաջիկայում կքննարկվի կառավարությունում։ Հավանության արժանանալուց հետո կսկսվի ծրագրի իրականացումը։ Սակայն դրա համար կպահանջի բավական երկար ժամանակ և լուրջ ֆինանսական միջոցներ։ Ամեն դեպքում կառավարությունը լրջորեն է տրամադրված և պատրաստ է աստիճանաբար լուծել խնդիրը։ Սկզբնական շրջանում նախապատվությունը կտրվի հատկապես սահմանամերձ համայնքներին»,- նշել է Հայկ Հարությունյանը։
ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ է հարուցվել ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի աշխատակցի վերաբերյալ իրականացված ծառայողական քննության նյութերի հիման վրա:
«Բարսելոնայի» հարձակվող Նեյմարը խոսել է իսպանական Sport-ի հետ իր կարիերայի, կատալոնական ակումբում հարմարվելու և ֆուտբոլային գաղափարախոսության մասին:
Լքված թաղամաս Գյումրու ծայրամասում: Հետերկրաշարժյան տարիներին կառուցված, ապա անավարտ մնացած շենքերն հիմա որպես օթևան են ծառայում գյումրեցի մի քանի ընտանիքի համար:
Հունիսի 30-ին Ռումինիայի Կլուժի նահանգապետարանում ՀՀ Արմավիրի մարզի և Կլուժի նահանգի միջև ստորագրվել է համագործակցության համաձայնագիր: Արմավիրի մարզի պատվիրակությունը, որին ուղեկցել է Ռումինիայում ՀՀ դեսպան Համլետ Գասպարյանը, գլխավորել է մարզպետ Աշոտ Ղահրամանյանը:
«Միլանը» մոտ օրերս որոշիչ բանակցություններ կվարի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի և նրա գործակալ Մինո Ռայոլայի հետ:
Կարևոր է նաև սպիտակուցային մթերքի ընդունումը՝ պանիր, լոբի, ոսպ, կաթնամթերք։ Սննդակարգի մաս պետք է կազմեն նաև օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող մթերքը՝ ավոկադո, ընկույզ, ձիթապտղի յուղ, սաղմոն։ Մի մոռացեք երկաթ պարունակող մթերքի մասին՝ ձուկ, միս։
Միջուկային զենքի միավորների ընդհանուր քանակությունը կրճատվում Է, մինչդեռ միջուկային տերություններն զբաղվում են դրա արդիականացմամբ, քանի որ պատրաստ չեն տեսանելի ապագայում հրաժարվելու դրանից:
«ԱԱ-1990-ի եզրափակչում գերմանացիներից կրած պարտությունից հետո Լինեկերն արտասանել էր մի արտահայտություն, որը դարձավ թևավոր. «Ֆուտբոլը պարզ խաղ է: 22 մարդ 90 րոպե գնդակ են տշում, իսկ վերջում հաղթում են գերմանացիները»:
Լոդոնի ICE սակարանում Brent մակնիշի նավթի՝ սեպտեմբերի մատակարարման ապառնագրի արժեքն աճել է 0,5 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց մինչեւ 49,01 դոլար, վկայում են սակարկությունների տվյալները։
«Լեսթերի» և Ալժիրի հավաքականի կիսապաշտպան Ռիհադ Մահրեզը կշարունակի կարիերան «Արսենալում»: Գործարքի մասին պաշտոնապես կհայտարարվի հաջորդ շաբաթ: Տրանսֆերի մասին տեղեկությունը միաժամանակ և իրարից անկախ հաստատել են ВВС-ի լրագրող Դեյլ Օ’Դոնելը և CalcioMercato-ն:
Թուրքական «Evrensel» լրատվական կայքի տեղեկացմամբ՝ այս մասին հայտնել է Իգդիրի առևտրի պալատի նախագահ Քամիլ Արսլանը: Ըստ նրա՝ նախորդ տարիների համեմատ վերջին 3-4 տարում ծիրանի բերքն ավելացել է: Արսլանը նշել է, որ Իգդիրում ծիրանի բերքահավաքը և սպառումը շատ կարճ ժամանակահատվածում է կատարվում:
Հայաստան-Թուրքիա պետական սահմանին մոտ գտնվող Արաքսավան բնակավայրում ժողովրդական կամավորական դրուժինայի անդամը հայտնաբերել է անծանոթ մի տղամարդու, ով անգլերենով հարցեր է տալիս տեղի բնակիչներին:
«Արսենալի» պաշտպան Էկտոր Բելյերինը պատրաստ է հանդիպել ակումբի ղեկավարության հետ Լոնդոնում հաջորդ շաբաթ: Նա պլանավորում է հաղորդել նրանց «Բարսելոնա» տեղափոխվելու իր ցանկության մասին:
Սույն թվականի հուլիսի 4-ից մինչև օգոստոսի 30-ը ժամանակավորապես կսահմանափակվի Տիգրան Մեծի պողոտայի «Ռոսիա Մոլ» առևտրի կենտրոնից մինչև Մ. Խորենացու փողոցի հատման վայրի երթևեկելի հատվածի մի մասը:
Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի Հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին՝ երկրի ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:
«Այն, ինչ Պաշտպանության նախարարությունը պատասխանել է, գտնում եմ, որ լրիվորեն պատասխանել է բոլոր հարցերին: Ինչ վերաբերում է հանրային իմ պաշտոնն օգտագործելուն, ապա չի չարաշահվել, որովհետև եղել է մինչև նախարար նշանակվելը»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը` մեկնաբանելով իր որդիներից մեկի բանակից ազատման հարցը:
Հուլիսի 2-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: