Որպեսզի իր վրա ոչ ոք չկասկածի, զանգահարել է իր եղբորը, ապա օգնության կանչել նաև ընկերոջը՝ նրանց ասելով, որ պատահական է նկատել, որ վառվում է տուժողի բնակարանը: Նրանց օգնությամբ սկսել են մարել հրդեհը և զանգահարել են նաև Հրշեջ-փրկարարական ծառայություն: Երբ ոստիկանները գնացել են դեպքի վայր, ինքը նրանց խոստովանել է, որ ինքն է սպանել տուժողին և հրկիզել բնակարանը: Զղջում է կատարած հանցանքի համար, եթե խմած չլիներ՝ այդ արարքները չէր կատարի:
Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2020 թվականը: Պաշտոնապես Մեսսիի և կատալոնական ակումբի միջև գործարքի մասին կհայտարարվի հուլիսի 15-ին, երբ արգենտինացին կվերադառնա արձակուրդից: Ինչպես հաղորդում է Sport.es-ը, Մեսսին համաձայնեցրել է պայմանագիրը «Բարսելոնայի» հետ՝ մինչև 2022թ. հունիսի 30-ը:
Մինսկում տեղի ունեցած ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովում քննարկվել են ԵԱՀԿ տարածաշրջանում առկա հակամարտություններն ու դրանց լուծման ուղղությամբ քայլերը:
ՀՀ պետական բյուջեի եկամուտները 2017 թվականին հունվար-մայիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել են 7.2 տոկոսով կամ շուրջ 32.3 մլրդ դրամով, ինչը պայմանավորված է հարկային եկամուտների և այլ եկամուտների աճով:
Լիտվայում, Լատվիայում և Էստոնիայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանն ընդարձակ հարցազրույց է տվել լիտվական Bernardinai.lt լրատվական կայքին՝ նվիրված ղարաբաղյան հիմնախնդրին «Արմենպրես»-ը ներկայացնում է հարցազրույցի հայերեն թարգմանությունը: – Պարոն դեսպան, մեր մամուլում Հայաստանի վերաբերյալ քաղաքական տեղեկատվությունը շատ հատվածային է և մեծամասամբ ղարաբաղյան հակամարտության մասին: Անգամ սկանդալ տեղի ունեցավ, երբ ինչ-որ մեկը ինտերնետում հրապարակեց երկու լիտվացի դիվանագետների քննարկումներըշն […]
«Քանի դեռ չկան խաղաղ բանակցություններ, քանի դեռ Ադրբեջանն անձնատուր չի եղել, լայնամասշտաբ պատերազմի սպառնալիքը միշտ կա»,- 168.am-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնել պատմական գիտությունների թեկնածու, ամերիկագետ Արեգ Գալստյանը։
«Որպես այդպիսին՝ այո՛, Սահմանադրությունը համապատասխան նախադրյալներ տալիս է, եթե մենք վերցնենք ցանկացած ժողովրդավարական ուղի բռնած պետություն և նրանց սահմանադրությունն ընթերցենք, ըստ էության՝ դրանք բոլորն առաջարկում են պետությանն ու հասարակությանը իդեալականին մոտ մոդել։ Ընդամենը իշխանությունները և հասարակությունը պետք է մեկտեղեն իրենց ջանքերը և ձգտեն մոտենալ այդ իդեալական մոդելին»։
Ադրբեջանի Միլլի Մեջլիսի պատգամավոր Արազ Ալիզադեն խաղաղության դեմ ուղղված հանցագործության կոչ է արել:
Կուզնյա-Ռացիբորսկայա քաղաքի իշխանությունները գլխավոր բնակելի շրջաններից մեկում «Բավարիայի» հարձակվողի պատվին փողոց կանվանակոչեն: Մինչ այս փողոցը կրում էր կոմունիստական ռեժիմի հերոսներից մեկի՝ գեներալ Կարոլ Շվերչևսկու անունը:
«Կարծում եմ, որ ցանկացած կառավարության ծրագիր պետք է հիմնված լինի նրա վրա, թե ի՞նչ կոնսոլիդացնող գործողություններ է կառավարությունն իրականացնում հանրության տարբեր շերտերում, որ կարողանա գտնել համագործակիցներ, ապահովի ծրագրի առանձին կետերը»:
ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը, պատասխանելով Հանրային Հեռուստաընկերության «Օրակարգ» ծրագրի հարցերին, հայտարարել է, որ Ադրբեջանի` հետաքննության մեխանիզմի ներդրումից հրաժարվելն ուղղված է իր իսկ կողմից շարունակական սադրանքների կազմակերպման մեղքը հայկական կողմերի վրա բարդելու ձգտմանը:
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան արտահայտվել է իր փիլիսոփայության և անգլիական ֆուտբոլի մասին:
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ադրբեջանական կողմի վարքագիծը՝ մահացած երեխայի լուսանկարների տիրաժավորման ու շահարկման հետ կապված, համարում է էթիկայի նորմերի կոպիտ խախտում:
Իրավաբանական անձանց կապիտալում կատարված ներդրումներից հունվար-մայիսի ընթացքում ստացվել են 83.6 մլն դրամ շահաբաժիններ` կազմելով առաջին կիսամյակի ծրագրով նախատեսվածի 6.6%-ը:
Դժգոհության մեկ այլ ալիք: Պլաստմասսե շշերի հսկայական կույտեր՝ Գյումրի գետակի տարբեր հատվածներում: Ահազանգի հետքերով Շիրակի մարզպետ Արթուր Խաչատրյանը եղել է Առափիի վարչական և Ավտոկայան թաղամասի տարածքներով հոսող Գյումրի գետակի մերձակայքում, տեղում ծանոթացել ստեղծված իրավիճակին:
Ոջիլները հատկապես տարածված են երեխաների շրջանում, ովքեր մանկապարտեզ կամ դպրոց են հաճախում։ Եթե ցանկանում եք խուսափել քիմիական միջոցների օգտագործումից, բայց լուծել այս խնդիրը, ձեզ օգնության կհասնեն հետևյալ միջոցները։
Ինչպես հաղորդում է Football Italia-ը, «Ինտերը» հերթական անգամ մերժեց «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկը կիսապաշտպան Իվան Պերիշիչի՝ անգլիական ակումբ տեղափոխվելու վերաբերյալ: Մանկունյանցիները պատրաստ են եղել կիսապաշտպանի համար վճարել 45 մլն եվրո: Իր հերթին՝ միլանյան ակումբն ուզում է 28-ամյա խորվաթի համար ստանալ 50-55 մլն եվրո:
Ռուսաստանի Կենտրոնական բանկը թողարկել է հուշադրամ հայտնի նկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակի կապակցությամբ:
Թուրքիայի չեմպիոնները հայտարարեցին պորտուգալացի պաշտպանի տրանսֆերի մասին: Պեպեն միացավ «Բեշիկթաշին» ազատ գործակալի կարգավիճակում: Համաձայնագրի ժամկետների և պորտուգալացու աշխատավարձի մասին չի հաղորդվում: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ ֆուտբոլիստը թուրքական ակումբից պահանջել է 10 մլն եվրո 2 տարվա համար:
«Միլիոն հատ պահանջ դիր, եթե ես viber-ով կամ telegram-ով ալիք բացեմ, կամ com-ի վրա կայք գրանցեմ, ո՞նց եք իմանալու, թե ես ո՞վ եմ»,- ասաց Սամվել Մարտիրոսյանը:
Բրիտանացի երգիչ Էլթոն Ջոնը չեղյալ է համարել հուլիսի 8-ին Համբուրգում կայանալիք համերգն այդ քաղաքում անցկացվող G-20 երկրների գագաթնաժողովի պատճառով:
Ինչպես հաղորդում է The Sun-ը, «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին չի ընդգրկվել թիմի կազմի մեջ, որը մեկնում է Ամերիկա: Ըստ աղբյուրի տվյալների՝ դա նշանակում է, որ մինչև շաբաթվա վերջ 31-ամյա հարձակվողը պայմանագիր կստորագրի «Էվերթոնի» հետ: Ռունին կտեղափոխվի «Էվերթոն» անվճար, բայց նրանք կշարունակեն վճարել ֆուտբոլիստին մեծ աշխատավարձ՝ շաբաթական մոտ 250 հազար ֆունտի չափով:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Գերմանիան, արգելելով իրեն ելույթ ունենալ այդ երկրում, ինքնասպանություն է գործել: Այս մասին Էրդողանը խոսել է գերմանական Die Zeit պարբերականին տված հարցազրույցում:
Ռուսական «Գազպրոմ»-ը և Հունգարիան ստորագրել են համաձայնագիր «Թուրքական հոսք» գազատարով այդ երկիր գազ փոադրելու վերաբերյալ:
Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության անդամ, մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հուլիսի 5-ին այցելել է Պոլսո Հայոց պատրիարքարան:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Համբուրգում կայանալիք G-20 երկրների գագաթնաժողովից առաջ հանդիպում կունենան:
Թուրքիայի իրավապահ մարմինները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման 6 անդամի, ովքեր հարձակում են ծրագրել ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուի նախաձեռնած «արդարության երթ»-ի ժամանակ:
Թուրքիայի անվտանգության ուժերը կանխել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինների կողմից նախապատրաստված ահաբեկչությունը:
Հուլիսի 4-ին ադրբեջանական կողմը նախաձեռնել է հերթական սադրանք՝ գնդակոծելով Արցախի Հանրապետության տարածքը։ 2016 թ. ապրիլյան ագրեսիայից հետո առաջին անգամ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են TR-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներ։ Գնդակոծումն իրականացվել է Ալխանլու գյուղի տարածքում՝ անմիջապես բնակելի տների մերձակայքում, տեղակայված կրակակետերից։
«Ադրբեջանական կողմին խորհուրդ ենք տալիս զերծ մնալ անկանխատեսելի հետևանքներով հղի հետագա ռազմական արկածախնդրությունից և հարցի լուծումը փնտրել բանակցային սեղանի շուրջ, մանավանդ, որ նման մոտեցումը բխում է երկու ժողովուրդների շահերից»: