
ԵՄ-ն համաձայնեցրել է 100 մլն եվրոյի տրամադրումը Հորդանանին

Եվրամիությունը հավանություն է տվել 100 միլիոն եվրոյի մակրոֆինանսական օգնության տրամադրմանը Հորդանանի համար: Այս մասին ասված է ԵՄ-ի եւ Հորդանանի ասոցիացման մշտական խորհրդի՝ Բրյուսելում կայացած 12-րդ նիստի՝ հուլիսի 11-ին տարածված հայտարարության մեջ: ,
«Եվրամիությունը եւ Հորդանանը համաձայնության են հասել այդ երկրում ԵՄ-ի մակրոֆինանսական օգնության երկրորդ ծրագրի փոխըմբռնման հուշարգի շուրջը: Այդ հուշագրի ուժի մեջ մտնելը կապահովի 100 միլիոն եվրոյի չափով օգնության առաջին մասնաբաժնի տրամադրումը»,- հետեւում է հայտարարությունից:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հորդանանում կայուն զարգացման, տնտեսական աճի եւ զբաղվածության խթանման խնդիրները, ինչպես նաեւ սիրիական հիմնախնդրի կարգավորան, փախստականների ընդունման ասպեկտները եւ միգրացիոն հարցեր: ԵՄ-ն, մասնավորապես, նշել է, որ սիրիական ճգնաժամի սկզբից ինքն արդեն 1,63 միլիարդ եվրո է տրամադրել Հորդանանին՝ այդ երկրում փախստականների օգնության ծրագրերի օժանդակման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: