Ռումինիայում սկսվում են ՆԱՏՕ-ի՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները
Հյուսիսատլանտյան դաշինքի մասնակից երկրների մարտական տեխնիկայի ժամանումով Ռումինիայի տարածք հուլիսի 11-ին սկսվում են ՆԱՏՕ-ի Saber Guardian 2017՝ երկրի պատմության մեջ խոշորագույն զորավարժությունները: Այս մասին հաղորդել է Ռումինիայի ռադիոն:
Զորավարժությունները կանցկացվեն հուլիսի 11-ից մինչեւ 20-ն ընկած ժամանամիջոցում, դրանց մասնակցում են մոտավորապես 25 հազար զինվորականներ 23 երկրներից: Դրանք կղեկավարի ԱՄՆ-ի Ցամաքային ուժերի Եվրոպական հրամանատարությունը (USAREUR):
Saber Guardian 2017-ը միաժամանակ անցկացվում է Ռումինիայի, Բուլղարիայի եւՀունգարիայի տարածքում, նշել է Ռումինիայի ռադիոն: Զորավարժությունների գլխավոր նպատակը Եվրոպայում ցանկացած պահի եւ ցանկացած կետում դաշնակցային ուժերի արագ տեղաշարժման եւ կենտրոնացման ունակության ցուցադրումն է:
«Ընդմենը Սեւ ծովի շրջանում այս տարի տեղի կունենան USAREUR-ի 18 միջազգային զորավարժություններ, որոնց կմասնակցեն 40 հազար զինվորականներ,- նշված է զորավարժությունների վեբ-կայքում:- Saber Guardian-ը դրանցից խոշորագույնն է: Ամբողջությամբ վերցված այդ զորավարժությունները ցուցադրում են ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների, ՆԱՏՕ-ի գծով գործընկերների բարձր միավորյալ հնարավորությունները, տարածաշրջանային ագրեսիային հակահարված տալու՝ նրանց կոլեկտիվ կամքը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: