
Սպանվել է ԻՊ պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադին

«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները հայտարարել են կազմակերպության պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահվան մասին: Հուլիսի 11-ին այս մասին հաղորդել է «Աս Սումարիա» հեռուստաալիքը՝ վկայակոչելով Իրաքի Նայնավայի նահանգում տեղացի աղբյուրի։
Նրա խոսքով՝ ԻՊ-ի զինյալները հանդես են եկել հակիրճ հայտարարությամբ, որտեղ հայտնել են իրենց պարագլուխ Աբու Բաքր ալ Բաղդադիի մահը, ինչպես նաեւ «նոր խալիֆի» անունը:
Ավելի վաղ Իրանի զանգվածային լրատվամիջոցները տարածել են լուսանկարներ, որոնք հավաստում են ալ Բաղդադիի մահը: Հունիսի կեսերին Ռուսաստանի ավիահարվածի շնորհիվ, նախնական տվյալներով, ոչնչացվել է ԻՊ-ի պարագլուխը եւ 300 զինյալներ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: