Արդշինբանկն իրականացնում է միջազգային դրամական փոխանցումներ աշխարհի ցանկացած երկիր 1 օրվա ընթացքում

Արդշինբանկը տեղեկացնում է, որ միջազգային դրամական փոխանցումներն հիմնականում իրականացվում են 1 օրվա ընթացքում աշխարհի գրեթե բոլոր երկրներ:

Բանկն, ունենալով գործընկերների լայն ցանց և համագործակցելով առաջատար և հեղինակավոր թղթակից բանկերի հետ, միջազգային փոխանցումների համար առաջարկում է մատչելի սակագներ և ճկուն պայմաններ` ապահովելով փոխանցումների կատարման արագություն, անվտանգություն և բարձր որակ: 

Բանկը սույն թվականի մայիսի 2-ից նվազեցրել է միջազգային դրամական փոխանցումների սակագները` սահմանելով 0.14%, նվազագույնը՝ 4,500 ՀՀ դրամ, իսկ Ինտերնետ Բանկ համակարգով իրականացնելու դեպքում՝ 0.1%, նվազագույնը՝ 3,000 ՀՀ դրամ:

Միջազգային դրամական փոխանցումներ կարող են իրականացնել նաև Բանկում հաշիվ չունեցող ֆիզիկական անձիք:

Կարդացեք նաև

Միջազգային դրամական փոխանցումների նվազեցված սակագների, ինչպես նաև պայմանների և փոխանցման ժամկետների մասին առավել մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ` այցելելով Բանկի պաշտոնական կայքէջ հետևյալ հղմամբ goo.gl/xPkvPP, զանգահարելով Բանկի 24/7 աշխատող կոմունիկացիոն կենտրոն (012)222222 հեռախոսահամարով կամ օգտվելով «Հետզանգի պատվեր» ծառայությունից:

***

Արդշինբանկը հանդիսանում է Հայաստանի երկրորդ խոշորագույն բանկը և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղիանակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ` հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին:

«Արդշինբանկ» ՓԲԸ

Տեսանյութեր

Լրահոս